ԵՐԵՎԱՆ #77. շապիկ
Նոր շապիկ

ԵՐԵՎԱՆ #77. շապիկ

Հումորին նվիրված նոր թողարկամն համարի շապիկը։

Նկարազարդումը՝ Նոնա Իսաջանյանի

 

ԵՐԵՎԱՆ #77 | 2022

#Շապիկ #Դիզայն

ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է հումորի տարբեր դրսևորումներին՝ վերջին տարիներին մեծ թափ հավաքող սթենդափից մինչև «Կարգին հաղորդում», ԿՎՆ ու խորհրդային ժամանակների երգիծանք։ Այդ իսկ պատճառով շապիկը ողողված է ժպտացող, ծիծաղող ու անթաքույց հռհռացող դեմքերով։ 

 

Շապիկի ձևավորումն առաջին անգամ արել է ԵՐԵՎԱՆի արտ-տնօրեն Նոնա Իսաջանյանը․ արհեստական բանականության օգնությամբ նա մշակել է տասնյակ իրական ու անիրական դեմքեր, որոնց միավորում է ծիծաղը։ Ըստ հեղինակի, հումորի կատարյալ դրսևորումն այն է, երբ այն հավասարապես ծիծաղեցնում է ամենատարբեր ճաշակի, մասնագիտությունների ու տարիքի մարդկանց։ Այդտեղից էլ շապիկի բազմադեպ կառուցվածքը։ 

 

հավելյալ նյութեր