ԵՐԵՎԱՆ #79. Ստեփանակերտ․ շապիկ
Նոր համար

ԵՐԵՎԱՆ #79. Ստեփանակերտ․ շապիկ

ԵՐԵՎԱՆի նոր համարի շապիկը։

Բացման լուսանկարը՝ Բիայնա Մահարու

 

Շապիկի ձևավորումը՝ Անահիտ Ըռքոյանի

 

ԵՐԵՎԱՆ #79 | 2023

#Շապիկ #Դիզայն

ԵՐԵՎԱՆ ամսագրի այս թողարկումը՝ նվիրված Ստեփանակերտի քաղաքային կյանքին, պատրաստվում էր դեռ աշնանը, շրջափակումից առաջ։ Երբ սկսվեց շրջափակումը, աշխատանքները որոշ ժամանակով կանգ առան։ Ի վերջո, արցախյան այս համարը լույս տեսավ հիմա, երբ Արցախի ճանապարհները մնում են փակված։ Բայց մենք հույս ունենք, որ այս թողարկումը կմնա արդիական ու կարևոր նաև շրջափակումից հետո։ Երբ բոլորս նորից կգնանք Արցախ։ 

 

Շապիկի ձևավորումը կատարել է Ստեփանակերտում մեծացած նկարչուհի Անահիտ Ըռքոյանը։ Քաղաքի ոգին լավագույնս փոխանցելու համար նա որպես գլխավոր շեշտ ընտրել է Ստեփանակերտի հայտնի լվացքի պարանները։ Դրանք խորհրդանշում են սովորական կյանքի վերականգնումը․ Արցախը շարունակում է ապրել՝ չնայած բոլոր արհավիրքների։ 

 

հավելյալ նյութեր