ԵՐԵՎԱՆ #80. շապիկ
Շապիկ

ԵՐԵՎԱՆ #80. շապիկ

Ամսագրի 80-րդ թողարկումը նվիրված է հայ կինոյի 100-ամյա հոբելյանին։ Շապիկը նկարազարդել է Քրիստինա Սարգսյանը։

Նկարազարդումները՝ Քրիստինա Սարգսյանի / @unamoric

#Շապիկ #Դիզայն #Կինո

Հեղինակի մեկնաբանությունը․ «Ինձ համար կարևոր էր ներկայացնել այս թեման ոչ թե մեկ անձով կամ որևէ մեկ ֆիլմով, այլ հավաքական կոմպոզիցիայով։ Ընտրեցի այդպիսի մարդկանց, որոնք ՀայՖիլմի ամենաճանաչելի դեմքերն էին, ինչպես նաև երկու կարևորագույն դեմք, որոնց գուցե քչերը ճանաչեն, որովհետեվ միշտ խցիկի այն կողմում են եղել։ Այդպես, այս բոլոր կերպարները հավաքվեցին «100-ամյակի բեքսթեյջում»: Որպես վիզուալ ոճ կանգ առա կոմիքսայինի վրա, քանի որ այն ամենամոտն է կինոյի լեզվին․ երկու դեպքում էլ բովանդակությունը կառուցվում է հերոսների ու նրանց պատմության վրա»։

 

 

Հղում «Նռան գույնին»

 

Քննարկվում էր սև-սպիտակ շապիկի տարբերակը

 

Վաղ էսքիզներից մեկը

հավելյալ նյութեր