ԵՐԵՎԱՆ #82. նոր շապիկ
Շապիկ

ԵՐԵՎԱՆ #82. նոր շապիկ

Նոր ԵՐԵՎԱՆը թաքնված Երևանի մասին է։ Նկարիչ Արմինե Շահբազյանը պատմում է, թե ինչու է այս թեմայի համար դիմել կոլաժային տեխնիկայի։

Թողարկման գլխավոր հովանավորն է Երևանի քաղաքապետարանը

#Շապիկ #Դիզայն

Պատմում է նկարիչ Արմինե Շահբազյանը․ «Երևանն ինքն իրանով էնքան շերտավոր է (շերտրեը կարող են լինել թաքուն ու ակնհայտ), որ քաղաքը դառնում է յուրօրինակ, երբեմն էլ՝ տարօրինակ: Կարևոր խնդիր ունեի իմ առաջ դրած՝ ցույց տալ ոչ միայն գոյություն ունեցող քաղաքային սիմվոլներ, այլև վաղուց քանդված, վերացած շերտերը, որ միայն մեր կամ անգամ մեր ծնողների հիշողություններում են թաքնված: Ի՞նչը կարող էր լինել քաղաքի ավելի լավ պատկեր, քան պատի կտորը, որի վրա փակցված են տարբեր ժամանակների մասին պատմող պաստառների խիտ շերտեր․ խորհրդային անցյալից մինչև մեր օրեր: Էս պատկերը կարող է ծանոթ լինի ցանկացած մեկին, որ գոնե մի քիչ ապրել է Երևանում: Երևաննը ինքնը արդեն ոնց որ մեծ կոլաժ լինի ու կոլաժային տեխնիկան ճիշտ մեդիա էր ուզածս փոխանցելու համար»:

 

 

հավելյալ նյութեր