ԵՐԵՎԱՆ #84. շապիկ
ԵՐԵՎԱՆի նոր համարը նվիրված է ոգելից խմիչքներին։ Շապիկի հեղինակը Սառա Մարի Շաբոյանն է։
Լուսանկարները՝ Սառա Մարի Շաբոյանի
Ուշադրություն․ մենք խրախուսում ենք ալկոհոլի պատասխանատու օգտագործումը
Ահա թե ինչպես է նկարիչը նկարագրում իր արած աշխատանքը․ «Ընդհանրապես, նոր պատկեր ստանալիս առաջին հերթին միջավայրն է սկսում գլխումս ձևավորվել, սկսում եմ պատկերացնել տարածքը, ինտերյերը, կոմպոզիցիան։ Իհարկե, անում եմ նաև հետազոտություններ՝ ուսումնասիրում եմ իմ սիրելի ինտերյերները, գույները ընտրում, փորձարկում։ Էս դեպքում, երբ խոսքը գնաց ոգելիցի մասին, որոշեցի նախ և առաջ պատկերել ընկերական միջավայր, որին նայելիս առաջին հայացքից ջերմ վայբեր կստանա դիտողը»։