ԵՐԵՎԱՆ #69. շապիկ
Սարգիս Անտոնյանի պատկերացումները օրենսդիր մարմնի մասին։
ԵՐԵՎԱՆ #69 | 2021
Շապիկի ձևավորումը՝ Սարգիս Անտոնյան
Ամսագրի աջակիցն է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) «Նոր Հայաստան՝ ժամանակակից խորհրդարան» ծրագիրը, որը համաիրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի, Ժողովրդավարության Վեսթմինսթր հիմնադրամի հետ՝ ՀՀ Ազգային ժողովի հետ համագործակցությամբ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Թագավորության «Լավ կառավարման հիմնադրամի» և Շվեդիայի կառավարության ֆինանսական օժանդակությամբ։
Արտահայտված կարծիքները և եզրահանգումները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԶԾ-ի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կառավարությունների պաշտոնական տեսակետների և/կամ դիրքորոշումների հետ:
ԵՐԵՎԱՆի նոր թողարկումը նվիրված է Հայաստանի Հանարպետության Ազգային ժողովի կառուցվածքին։ Շապիկի հեղինակը Սարգիս Անտոնյանն է։ ԱԺ շենքի ճակատի ֆոնին նա պատկերել է ժողովրդին խորհրդանշող մի կերպար (իսկ Ազգային ժողովը, իր հերթին, ներկայացնում է ժողովրդին)։
Նկարիչն այսպես է նկարագրում պատկերը․ «Ասում են՝ մարդու մարմնի կառուցվածքը (և ոչ միայն մարդու) էվոլյուցիայի ընթացքում ադապտացվել, ավելի հարմար է դարձել ֆունկցիոնալ առումով։ Նույն կերպ էլ օրենսդիր մարմինը ժամանակի ընդացքում որոշակի փոխվում է՝ ավելի կատարելագործվում է, որպեսզի ծառայի ժողովրդին՝ մարդուն»։