Երևանի առաջին օրինական գրաֆիտի-պատը
Next Spot Yvn խմբավորումը բացել է Երևանում գրաֆիտիի առաջին օրինական պատը Ագաթանգեղոս 4/1 հասցեում, որի վրա կարող են ստեղծագործել բոլոր ցանկացողները։
Լուսանկարները՝ @nextspotyvn
2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։
Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag
Այս պատի կարևորագույն տարբերությունը գրաֆիտիներով պատված մնացած բոլոր պատերից այն է, որ նկարիչներն ունեն պաշտոնական թույլտվություն այնտեղ ստեծագործելու։ Կազմակերպիչները պայմանավորվել են «Սպարտակ» մարզահամալիրի ղեկավարության հետ և ստացել թույլտվությունը։
Ինչպես բացատրում է նախագծի ղեկավար սթրիտ-արտիստ Անատոլի Մոդվագը, պատը շատ հարմար է, քանի որ երկար է և գտնվում է հարմար աշխարհագրական դիրքում։
Պատին կարող են նկարել բոլոր ցանկացողները՝ և՛ սկսնակ, և փորձառու սթրիթ-արտիստները, թեև խնդրում են աշխատանքի էսքիզները նախորոք ուղարկել ու հաստատել։
Մոդվագը նաև նշում է, որ Երևանը դեռ հսկայական պոտենցիալ ունի սթրիթ-արտի ոլորտում և Next Spot Yvn-ը դեռ շատ նախագծեր պլանավորում այստեղ։