Երևանում բացվեց Rien-à-Porter-ի առաջին ֆիզիկական տարածքը
Լայֆսթայլ

Երևանում բացվեց Rien-à-Porter-ի առաջին ֆիզիկական տարածքը

Նորաձևության բրենդերի ընտրանի, սուրճի մասնագիտացված անկյուն, դեսերտներ՝ մի վայրում։ Rien-à-Porter-ն խոստանում է դառնալ մշակութային նոր մոդել։

Հասցե՝ Պուշկինի 35

 

Աշխատանքային ժամեր՝ 09:00-ից 23:00 -ը



Վեբկայք
Ինստագրամ
Ֆեյսբուք 

#Գործընկեր

Հունիսի 16-ին Պուշկինի 35 հասցեում պաշտոնապես իր դռները բացեց Rien-à-Porter լայֆսթայլ կոնցեպտի առաջին ֆիզիկական տարածքը: Բացումը նշանավորում է բրենդի նոր՝ առանցքային փուլը՝ թվային հարթակից անցում կատարելով դեպի ֆիզիկական տարածք՝ որպես նորաձևությունը և կենսակերպը միավորող միջավայր։

 

Վայրը ներառում է կոնցեպտ-սրահ, սուրճի մասնագիտացված անկյուն և խոհարարի կողմից հատուկ Rien-à-Porter-ի համար պատրաստված մելոնպան և այլ հեղինակային դեսերտներով՝ ստեղծելով մթնոլորտ, որտեղ կարելի է ոչ միայն գնումներ կատարել, այլև վայելել ժամանցը։

 

Պուշկինի 35 

 

Ավելի քան խանութ՝ մշակութային տարածք

Նորաբաց վայրում ներկայացված են մասնագետների կողմից ընտրված տեղական և միջազգային նորաձևության ապրանքանիշների սահմանափակ քանակությամբ թողարկված նմուշներ և հատուկ ընտրանի։ Ցուցադրված են հագուստ, աքսեսուարներ, տան պարագաներ և բարձրորակ կոսմետիկա՝ այնպիսի բրենդներից, ինչպիսիք են Jean Paul Gaultier, Serapian, ինչպես նաև ժամանակակից հեղինակավոր անուններ՝ J.Kim, MIISTA, SHUSHU/TONG։ Տեղական բրենդներից ներկայացված են Jhangirian-ը, Demiurge-ը, Varduhi Torozyan-ը, TASHCHYAN-ը, ᴀɴᴀɴʏᴀɴ-ը, MOMENT of WHITE-ը և այլք:

 

Կենսակերպի նոր մոդել

Rien-à-Porter-ն հավակնում է դառնալ նաև ժամանակակից մշակութային հարթակ՝ հյուրընկալելով միջոցառումներ, համտեսներ և համագործակցային նախագծեր։ Այստեղ այցելուները կարող են ոչ միայն գնումներ կատարել, այլ՝ զրուցել, փորձել, բացահայտել և վերապրել՝ նորաձևության սահմաններից դուրս։

 


 

«Մեզ համար Rien-à-Porter-ն պարզապես բրենդ չէ, այլ մի ամբողջ աշխարհ՝ իր մշակութային գաղափարով, տրամադրությամբ, էսթետիկայով և երկարատև ազդեցություն թողնելու միտումով։ Երևանում բացված այս վայրը նոր քաղաքային մշակույթ է ձևավորում՝ ուր կարող եք գտնել եզակի նմուշներ, վայելել սուրճ և յուրահատուկ դեսերտներ, ու պարզապես երազել»։

- Օլգա Մեդելյան, համահիմնադիր

 

Maison Marom-ի թիմն ու հիմնադիրները

 

«Մեր առաքելությունն է միավորել կենսակերպն ու ժամանակակից մշակույթը՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ հայկական ինքնությունը բնական կերպով արտացոլվում է նորաձևության, դիզայնի և հյուրընկալության ոլորտներում»։

- Մարետա Գևորկյան, համահիմնադիր

 


 

Rien-à-Porter-ի մասին

Rien-à-Porter-ն Maison Marom ընկերության առաջատար լայֆսթայլ նախագիծն է։ Այն արտացոլում է Հայաստանի մանրածախ առևտրի ոլորտի նորագույն վերափոխումը և միտված է ընդլայնելու իր ներկայությունը միջազգային շուկայում։ Rien-à-Porter-ն մշակութային փորձառություն է, որտեղ նորաձևությունը, գեղեցկությունն ու հյուրընկալությունը միավորվում են՝ վերաիմաստավորելու մեր առօրյան, զգացողություններն ու ինքնարտահայտման միջոցները։

 

 

Maison Marom-ի մասին

Maison Marom-ը լայֆսթայլ ոլորտում գործունեություն ծավալող ընկերությունների խումբ է Երևանում գտնվող գլխամասով։ Հիմնադրվել է Մարետա Գևորկյանի և Օլգա Մեդելյանի կողմից։ Ընկերության առաքելությունն է բիզնեսը վերածել մշակութային ժառանգության։ Maison Marom-ը զարգացնում է նախագծեր նորաձևության, գաստրոնոմիայի, արվեստի ու մշակութային  շրջանակներում: Ընկերությունը  առաջարկում է նոր հայացք առօրյա էսթետիկային՝ ձևավորելով կենսակերպի նոր մոդել, որը հիմնված է ճաշակի, հույզերի ու որակի վրա։ 

հավելյալ նյութեր