Երևանում որմնանկարներ պատկերելու մրցույթ
Մրցույթ

Երևանում որմնանկարներ պատկերելու մրցույթ

Մուռալների մրցույթ «Հետհամաճարակային ապագա» և «Օրենքի առաջ բոլորը հավասար են» թեմաներով։

Լուսանկարը՝ Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի

 

Անհրաժեշտ փաստաթղթերի և այլ մանրամասների համար անցեք այս հղումով։ 

Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակը Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ հայտարարում է մրցույթ՝ Երևան քաղաքում շինությունների պատերի վրա որմնանկարներ պատկերելու նպատակով։ 


Որմնանկարները պատկերվելու են հետևյալ թեմաներից որևէ մեկով՝ «Հետհամաճարակային ապագա» և «Օրենքի առաջ բոլորը հավասար են»: Նախատեսված տարածքներն են Հրազդանի կիրճը՝ Դավթաշենի կամրջի տակն ընկած հատվածում, Գլինկայի փողոց՝ Խորենացի փողոցին մոտ, Թումանյանի փ․ 13, Գ․ Նժդեհի փողոց 21, Դավթաշենի կամրջից Վաղարշյան փողոց տանող հատվածի աջ պատը։


Կարևոր նախապայման․ ընտրվելու դեպքում մրցույթին դիմողները պիտի կարողանան իրականացնել որմնանկարների պատկերման ամբողջական աշխատանքը համաձայնեցված ժամկետում։ Աշխատանքի չափսը պիտի լինի առնավզն 20 քմ, իսկ օգտագործվող ներկն այնպիսին, որ երկար պահպանվի։ Մրցույթին հնարավոր է դիմել անհատապես կամ ստեղծագործական խմբով:


Մրցույթին դիմելու վերջնաժամկետն է՝ 2021 թվականի հոկտեմբերի 12-ը: Արդյունքները կամփոփվեն մինչև նույն ամսվա վերջը, ինչից հետո հոկտեմբերի ընթացքում կպատկերվեն որմնանկարները:
 

հավելյալ նյութեր