«Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում»
Ցուցահանդես

«Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում»

Հայկական կինոարտադրության հարյուրամյակի կապակցությամբ Երևան քաղաքի պատմության թանգարանը կազմակերպում է ժամանակավոր ցուցադրություն՝ «Երևանը՝ անցյալ դարի կինոնկարներում» խորագրով։

#Թանգարաններ #Կինո

Ցուցադրության մեջ զետեղված են Երևան քաղաքի պատմության թանգարանի, Գրականության և արվեստի թանգարանի հավաքածուի մաս կազմող, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի մասնավոր հավաքածուի հայկական կինոնկարների ազդագրերը։

 

Ներկայացված են ազդագրեր այնպիսի կինոնկարների, որոնք ամբողջությամբ կամ հատվածաբար նկարահանվել են Երևանում և մայրաքաղաքին վերաբերող արժեքավոր ու բացառիկ տեսարաններ են պահպանել՝ «Սարոյան եղբայրներ», «Խոշոր շահում», «Մարդը Օլիմպոսից», «Տղամարդիկ», «Հայրիկ» և այլն։ Այցելուն կարող է տեսնել նաև Երևան քաղաքի պատմության թանգարանում պահպանվող՝ Հայֆիլմի առաջին տնօրեն Համո Բեկնազարյանի կինոնկարահանման ապարատը, տարբեր ֆիլմերի կինոժապավեններ։

 

Նոյեմբերի 15-ին՝ ցուցադրության բացմանը նախորդեց «Հայփոստի» կողմից թողարկված հոբելյանկան նամականիշի մարման պաշտոնական արարողությունը։

 

Ցուցադրությունը կգործի մինչև ս/թ դեկտեմբերի 1-ը:

հավելյալ նյութեր