Երևանը գնում է դեպի վեր
Կադրերի բաժին

Երևանը գնում է դեպի վեր

Կասկադն ու երևանցիները՝ իտալացի նկարչի նոր աշխատանքում։

Լուսանկարները՝ Պյեռպաոլո Ռովերոյի ֆբ-էջից

Իտալացի նկարիչ Պյեռպաոլո Ռովերոն իր հերթական աշխատանքը նվիրել է Երևանին։ «Երևանը գնում է դեպի վեր․ այլևս ոչ մի կոնֆլիկտ Հայաստանում» վերնագրով աշխատանքում պակտերված է Կասկադը և վերև բարձրացող երևանցիները։ Կոմպոզիցիայի կենտրոնում խաղաղության խորհրդանիշ աղավնին է, հետևում՝ Արարատը։ 

 

Թուրինում բնակվող Ռովերոն Իտալիայի ամենահայտնի կոմիքս-նկարիչներից մեկն է, աշխատել է նաև անիմացիայում և գրքային նկարազարդման ոլորտում։ Իսկ վերջին շրջանում ստեղծում է աշխարհի տարբեր քաղաքների համայնապատկերները, թեև դրանցից ոչ բոլորում է լինում անձամբ։ Երևանը շարքի հերթական կայանտեղին էր՝ Մումբայից, Սանտորինիից, Քվեբեքից ու Նյու Յորքից հետո։ 

 

Երևան

 

Այլ քաղաքներ
 

Մումբաի

 

Բեյրութ

 

Նյու Յորք

 

Քվեբեք

 

Փարիզ