Երևանը՝ Իդա Քարի լուսանկարներում, 1957 թ.
Հին Երևանը, Փակ շուկան, Լենինի հրապարակը և այլն:
Լուսանկարները` National Portrait Gallery
Նախահեղափոխական Ռուսաստանում ծնված Իդա Քարամյանը սկսել է զբաղվել լուսանկարչությամբ 1930-ականներին Կահիրեում, իսկ 1945-ին Լոնդոն տեղափոխվելուց հետո արդեն մեծ համբավ ձեռք բերեց Իդա Քար անվան տակ: Քարը հատկապես հայտնի է արվեստագետների իր դիմանկարներով, որոնցից շատերն այսօր պահպանվում են Լոնդոնի Դիմանկարների ազգային թանգարանում:
1957-ին նա այցելեց Խորհրդային Հայաստան, որտեղ նրան դիմավորեցին որպես պատվավոր հյուրի: Քարը հասցրեց որպես մոդել աշխատել քանդակագործ Նիկողոս Նիկողոսյանի և Մարտիրոս Սարյանի համար, նկարիչ Սուրեն Ստեփանյանի ընկերական ծաղրանկարի հերոսը դարձավ, ինչպես նաև լուսանկարեց մի շարք կարևոր հայ արվեստագետների (օրինակ՝ Մարտիրոս Սարյանին իր արվեստանոցում և ճարտարապետ Գրիգոր Աղաբաբյանին` Փակ շուկայի ֆոնին):
Բացի այդ, Քարը մեծ հետաքրքրությամբ ֆիքսում էր երևանցիները կյանքը:

Երևանյան բակ

Կոնդ

Երեխաները՝ Փակ շուկայում


Լենինի հրապարակը` Պատմության թանգարանից

Գրիգոր Աղաբաբյանը` Փակ շուկայի մուտքի մոտ

Ավետիք Իսահակյանը


Մարտիրոս Սարյանն աշխատում է Իդա Քարի դիմանկարի վրա

Սուրեն Ստեփանյանի ծաղրանկարը