Երևանյան ֆիթնեսի խրոնիկա #1
Առողջ ապրելակերպ

Երևանյան ֆիթնեսի խրոնիկա #1

Քաղաքում շշուկներ են պտտվում, որ մարզվելը թրենդային է, բայց ի՞նչ են պատկերացնում մարդիկ՝ առողջ սնունդ/առողջ ապրելակերպ ասելով. ինստագրամյան կանաչ աղցաննե՞ր, երբեք չդադարող կարդիոնե՞ր, կշեռքից մարզասրահ, մարզասրահից՝ կշեռք էմոցիոնալ ճոճանակնե՞ր: Իրականում, առողջ ապրելակերպը մի քիչ ավելի կարևոր է, քան կարող է թվալ, և մի քիչ ավելի հեշտ, քան կարող ենք պատկերացնել։ Այդ մասին է լինելու այս հոդվածաշարը, որը պատրաստել ենք Action Fitness մարզասրահի հետ համատեղ։ Առաջին գրառումը կլինի մեր նախավարժանքը։

Տեքստը՝ Արաքս Սաֆարյանի

 

Լուսանկարները՝ Action Fitness

 

ActionEVN պրոմոկոդով կարող եք ստանալ զեղչ Action Fitness-ում գրանցվելիս 💪

#Գործընկեր

Ֆիզիկական ակտիվությունը բոլոր տարիքներում կենսական նշանակություն ունի։ Երիտասարդ ժամանակ օգնում է մարմնի ձևավորման հարցում, երբ դու սովորություններ ես ձեռք բերում՝ ամբողջ կյանքում հետդ տանելու համար։ Իսկ մեծ տարիքում որակյալ կյանքին, առողջությանն ու երկարակեցությանն է նպաստում, քանի որ ինչ-որ պահից սկսած մեր օրգանիզմը, ցավոք, էականորեն դանդաղում է։

 

Հաա՜, նաև էն, որ ասում են «ֆիզիկական ակտիվություն», բալանսավորված սնունդն ու քունը հետն են։ Միասին դրանք կազմում են առողջ մարդու առողջ մարմնի երեք հենասյուները, որոնց մասին դեռ առիթ կունենանք խոսելու։

 

Իսկ հիմա գանք սկզբին։

 


 

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբը՝ մարզասրահում 

Երբ առաջին անգամ որոշում ես մարզվել, մարմինդ փշաքաղվում է. մեկ լարվածությունից, որովհետև չգիտես՝ քեզ ինչ է սպասվում, մեկ էլ նրանից, որ նոր աշխարհ ես բացահայտում քեզ համար։ Ահա մի քանի խորհուրդ՝ առաջին փորձից ճիշտ մարզասրահ ու համապատսխան մարզիչ գտնելու համար․ 
 

  1. «Մի քիչ տանը պարապեմ՝ նոր, ամոթ ա, որ սենց գնամ մարզասրահ» մեթոդը չի աշխատում։ Փոխարենը աշխատում է առողջ մթնոլորտով մարզասրահ գտնելը, որ քեզ ապահով զգաս։
  2. Իսկ որտեղ առողջ մթնոլորտ, այնտեղ բնական լուսավորություն՝ հոգեբանական և ֆիզիկական առողջության համար։
  3. Ինքնուրույն մարզվելը վատ չէ, բայց ավելի լավ է, երբ մարզիչ ունես, որը անցավ, առանց շտապելու կուղղորդի քեզ դեպի ֆիզիկական ակտիվության անեզր աշխարհ։
  4. Տարեկան փաթեթների հետ կապված անհարմարությունները շատերին է ծանոթ։ Միգուցե եռամսյա փաթեթը ավելի լավ տարբերակ լինի, մանավանդ երբ նոր ես սկսում։
  5. Քեզ առաջ տանողը փոքրիկ նպատակներ են։ Մեկը կդառնա երկուս, երկուսը՝ երեք, և կզգաս՝ որքան բան է փոխվել քո կյանքում։
     

 

Սկսենք

Երևանի սրտում Էս բոլոր կետերին բավարարող մի լուսավոր մարզասրահ կա՝ Action Gym-ը։ Ասյտեղ տարբեր տարիքի մարդիկ՝ դպրոցականներից մինչև 50-60 տարեկանները, գալիս են մարզվելու, լիցքաթափվելու, հանգստանալու և պարզապես վայելելու մարզման պրոցեսը։ Action-ի մարզիչներն էլ պրոֆեսիոնալ մասնագետներ են՝ յուրաքանչյուրը պատրաստ ապահովելու մարզասրահի առողջ մթնոլորտը։ Իսկ փաթեթները (միամսյա/եռամսյա/տարեկան) շատ հարմար են «ինչ-որ տեղից» սկսել ցանկացողների համար։

 

 

Կյանքը կարճ է, որ երկուշաբթիներին սպասենք

Այլ կերպ ասած՝ մարզվելու համար երկնքից իջած հատուկ մոտիվացիա պետք չէ։ Պետք է ուղղակի որոշել ու անել։ Մարզասրահ մի անգամ ոտք դնողը էլ երբեք չի լքի այն, եթե սկիզբը լավն է եղել։ 

 

Իսկ երևանյան ֆիթնես խրոնիկան ընդամենը պատմում է մարզվելու իրական, ոչ ինստագրամյան կյանքի մասին, որտեղ գեղեցիկ է այն, ինչ առողջ է։