Երևանյան նախագիծը հաղթել է «Անշարժ գույքի միջազգային մրցանակա-բաշխությունում»
Անշարժ գույք

Երևանյան նախագիծը հաղթել է «Անշարժ գույքի միջազգային մրցանակա-բաշխությունում»

Լոնդոնում կայացած International Property Awards ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել Երևանում կառուցվող «ԱրտԼայֆ» նախագիծը։

Լուսանկարները՝ Ռենշին

#Գործընկեր

«ԱրտԼայֆը» Հայաստանում իր տեսակի մեջ առաջին և միակ համալիրն է։ Նախագիծը, որն իրականացնում է «Ռենշին» քաղաքաշինական ներդրումային ընկերությունը, Mix Use ճարտարապետության կոնցեպտով է մշակված. այն ունենալու է բնակարաններ, ապարտհոթել (aparthotel) ժամանցի կենտրոններ, պատկերասրահ, սպա կենտրոն, ուղղաթիռի հրապարակ, ընդարձակ ավտոկայանատեղի։ 


Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամներ լորդ Քեյթնեսի, լորդ Բեսթի և լորդ Ուեյվերլինի նախագահությամբ՝ Լոնդոնում տեղի ունեցած գնահատման փուլի ժամանակ, միջազգային ժյուրիի կազմում ներգրավված շուրջ 100 մասնագետները գնահատել են նախագծի այնպիսի չափանիշներ, ինչպիսին են դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։  

 

International Property Awards մրցանակաբաշխությունը Լոնդոնում

 

 

«Ռենշին» ընկերության Օպերացիոն տնօրեն Լևոն Կասպարովի խոսքով՝ սա մեծագույն ձեռքբերում է ինչպես ընկերության, այնպես էլ Հայաստանի համար. «Մեզ համար մեծ պատիվ է, որ «Արտլայֆ» նախագիծը հաղթող է ճանաչվել, և Հայաստանի քաղաքաշինական նախագծերն արդեն ներկայացվում են նաև միջազգային ասպարեզում։ Նման հեղինակավոր մրցույթին մասնակցություն ունենալն արդեն իսկ կարևոր հաջողություն է, որովհետև կանոնները շատ խիստ են, և անգամ հայտերը դիտարկելիս մասնագետները բազմաթիվ չափանիշներ են հաշվի առնում»։ 


Նախագծի ճարտարապետությունը ոճական հղումներ է անում Միլանի ու Փարիզի պես քաղաքներին։ Ստեղծված ճարտարապետական կոմպոզիցիան ինտեգրվելու է Երևանի ճարտարապետական և քաղաքաշինական պատկերին։ 


«Արտլայֆը» Լոնդոնում անցկացվող «Անշարժ գույքի միջազգային մրցանակաբաշխությանը» (International Property Awards)  հաղթող է ճանաչվել Mixed Use Architecture Armenia անվանակարգում։ Միջազգային ժյուրիի կազմում ներգրավված շուրջ 100 մասնագետները գնահատել են նախագծի դիզայնը, որակը, նորարարությունը, ծառայությունների մակարդակը, եզակիությունն ու կայուն ճարտարապետության նորմերին համապատասխանությունը։ Հաջորդ փուլում նախագիծը կմրցի արդեն մայրցամաքային մակարդակում, ապա՝ համաշխարհային։ 
Ժյուրին բարձր որակում է տվել Հայաստանից ներկայացվող նախագծին. «Սա ֆանտաստիկ ձեռքբերում է, հատկապես, որ հաղթող նախագիծը առաջադրված է նաև Best Mixed-Use Development Europe անվանակարգում: Այն կշարունակի մրցել նմանատիպ նախագծերի հետ ամբողջ եվրոպական տարածաշրջանում, իսկ արդյունքները կհայտարարվեն 2023 թվականի փետրվարի 2-ին»,- ասել է International Property Awards-ի նախագահ Ստյուարտ Շիլդը:

 

 


International Property Awards-ը Ճարտարապետության և շինարարության ոլորտի ամենամյա հեղինակավոր մրցանակաբաշխություն է, որին մասնակցում են հարյուրավոր ընկերություններ աշխարհի բոլոր մայրցամաքներից։ Հայաստանն այս տարի հայտնվել է Եվրոպան ներկայացնող երկրների ցանկում։ Մայրցամաքային փուլում հաղթող ճանաչված բոլոր ընկերությունները ավտոմատ կերպով հնարավորություն են ստանում անցնելու գլոբալ փուլ և մրցելու ամբողջ աշխարհից մասնակցող երկրների հետ։ «ԱրտԼայֆ» նախագիծը դիտարկվել էր Ճարտարապետություն, Զարգացում և Տարածաշրջանային անվանակարգերում ու միջազգային ժյուրիի կողմից արժանացել «Հինգ աստղ» բարձր գնահատականի երեք կատեգորիաներում, ինչպես նաև նոմինացվել Best Mixed Use Development Europe անվանակարգում։