Երևանյան սթրիթ արտը՝ 2010 թվականին
Ինչպիսին էր երևանյան սթրիթ արտը՝ նախորդ տասնամյակի սկզբում։
Լուսանկարները՝ Էրիկ Ստեփանյանի/Yerevan Productions
ԵՐԵՎԱՆ #82 | 2023
2000-ականների վերջում Երևանի պատերին սկսեցին զգուշորեն հայտնվել առաջին գրաֆիտիները։ Քանի որ այն ժամանակ ոստիկանությունն ու քաղաքային իշխանություններն այս ուղղության նկատմամբ շատ ավելի խիստ էին, քան հիմա, հեղինակները սովորաբար չէին բարձրաձայնում իրենց գործունեության մասին ու սթրիթ արտի շատ նմուշներ մնում էին անանուն։ Միջավայրի խստությամբ բացատրվում էր նաև այն ժամանակ տարածված ոճը՝ սթենսիլը։ Նախատեսվող պատկերը նախօրոք տպվում ու կտրվում էր ստվարաթղթի վրա, ապա դրվում պատին ու կտրված մասերը պատվում սփրեյ ներկով։ Այդպես կարելի էր արագ անել գործն ու հեռանալ առանց բռնվելու։ Այդպես է մինչ օրս անում նաև Բենքսին։