Եթե հայտնի սուպերհերոսները հայ լինեին
Արհեստական բանականություն

Եթե հայտնի սուպերհերոսները հայ լինեին

Լուսանկարիչ Հրանտ Խաչատրայնը խնդրել է Midjourney արհեստական բանականությանը պատկերացնել, թե ինչպիսին կլինեին DC-ի և Marvel-ի կոմիքսների սուպեր հերոսները, եթե ապրեին Հայաստանում։

Պատկերների գեներացումը՝ Հրանտ Խաչատրյանի / մասն․ Midjourney

#ՏՏ

Հրանտ Խաչատրյան․ 

«Իրականում, երբ նոր էի իմացել արհեստական բանականության այս նոր թեմաների մասին, խիստ բացասական էի տրամադրված։ Կարծում էի, որ սա պարզապես կարող է վերջ դնել ստեղծագործող մարդկանց աշխատանքին, ջուրը գցել ամբողջ մեր անցած ճանապարհը։ Բայց մի օր որոշեցի խորանալ, փորձարկել, ինքս տեսնել, թե դա ինչ է։ Աստիճանաբար սկսեց դուրս գալ։ Հասկացա, որ սա ոչ թե արտիստների վերջն է, այլ հակառակը՝ մի նոր, չտեսնված գործիք է, որը օգնելու է մեր ստեղծագործելուն։ 

 

Մի օր էլ մտածեցի պատկերացնել, թե ինչպիսին կլինեին Marvel-ի ու DC-ի կերպարները, եթե նրանք լինեին հայ իրականության մեջ։ Ահա այսպիսի շարք ստացա Midjourney պլատֆորմի միջոցով։ 

 

Ի դեպ, ահագին ժամանակ ու ջանք է պահանջում, որպեսզի քո պատկերացրած պատկերը կարողանաս ստանալ ԱԲ-ի օգնությամբ, այնպես չէ, որ երկու բառ գրես ու կստանաս պատրաստի աշխատանք։ Բայց երբ գտնում ես բանալին, կարողանում ես քո ֆանտազիաները վերածել պատկերի»։

 

Բեթմեն

 

Կատու-կին

 

Դոկտոր Սթրեյնջ

 

Հալք

 

Երկաթե մարդը

 

Ջոքեր

 

Սարդ-մարդ

 

Սուպերմեն

 

Թոր

հավելյալ նյութեր