Եվրոպական ֆիլմերի փառատոն՝ Եվրոպայի օրվա շրջանակում
Մայիսի մայիսի 17-ից 23-ը Կինոյի տանը Եվրոպայի օրվա շրջանակում տեղի կունենա Եվրոպական ֆիլմերի փառատոն, որի ընթացքում կցուցադրվի 13 կինոնկար։
16.05.2023Ինչպես նախորդ տարիներին, 2023 թվականին ևս Եվրոպայի օրը Հայաստանում խոստանում է լինել հետաքրքիր և հիշարժան՝ հագեցած ընդգրկուն միջոցառումներով։ Երևանում գլխավոր միջոցառումը՝ եվրոպական ֆիլմերի փառատոնն է, որի մուտքն անվճար է և բաց հանրության համար, իսկ ֆիլմերը ցուցադրվելու են անգլերեն և հայերեն ենթագրերով։ Ներկայացնում ենք փառատոնի ծրագիրը։
Մայիսի 17
Սլովակիա - «Անգամ մկները դրախտում տեղ ունեն», ռեժ.` Յան Բուբենիչեկ, Դենիսա, Գրիմովա - 12։00
Գերմանիա - «Կրակում», ռեժ. Դաֆնի Կարիզանի - 19։00
Մայիսի 18
Իտալիա - «Իո Ստո Բենե», ռեժ. ` Դոնատո Ռոտուննո - 19։00
Բուլղարիա - ««Ժիգուլի» խմբի մասին մերկ ճշմարտությունը», ռեժ.` Վիկտոր Բոյինով - 20։00
Մայիսի 19
Ռումինիա - «Միկադո», ռեժ.` Էմանուել Պարվու - 19։00
Հայկական կարճամետրաժ ֆիլմերի գալա-ցուցադրություն - 19։00
Մայիսի 20
Իսպանիա - «Ռամոնա», ռեժ.` Անդրեա Բանեյ - 17։00
Հունաստան - «Դոդո», ռեժ. Փանոս Հ. Կուտրաս - 20։00
Մայիսի 21
Լիտվա - «Վազորդը», ռեժ. ` Անդրիուս Բլազեվիցիուս - 17։00
Լեհաստան - «Ձյուն այլևս չի գա», ռեժ. ` Մալգոժատա Շումովսկա և Միխալ Էնգլերտ - 20։00
Մայիսի 22
Չեխիայի Հանրապետություն - «Ստվերների երկիրը», ռեժ. ` Բոհդան Սլամա - 19։00
Ֆրանսիա - «Տրիումֆ», ռեժ. ` Էմմանուել Կուղսոլ - 20։00
Մայիսի 23
Նիդերլանդներ - «Միտրա», ռեժ.` Կավեհ Մոդիրի - 20։00
---
Եվրոպայի օրը կնշվի նաև մարզերում։ Երիտասարդ եվրոպական դեսպանները կանցկացնեն միջոցառումներ մարզերում՝ համայնքային կյանքին վերաբերող թեմաներով: Նախատեսվող զանազան միջոցառումները կառուցված են «Հմտությունների տարի» միջազգային թեմայի շուրջ: Նախատեսվող միջոցառումների ժամանակացույցը՝ վայրը և ժամերը, ինչպես նաև այլ մանրամասներ կարող եք գտնել՝ այցելելով մեր միջոցառման էջը։
Սյունիքում միջոցառումները կանցկացվեն «ԴիմակայունՍյունիք» (#ResilientSyunik) խորագրի ներքո՝ Կապանում և Գորիսում՝ այս տարվա սկզբին մեկնարկած՝ «Թիմ Եվրոպա նախաձեռնությունն» իրականացնող թիմի մասնակցությամբ։ Մայիսի 18-ին, ժամը 15:30-ին Կապանում կանցկացվի մարզում «Թիմ Եվրոպա նախաձեռնության» շրջանակներում իրականացվող ծրագրերի մասնակցությամբ բացօթյա տոնավաճառ․ կներկայացվեն այդ ծրագրերի արդյունքները և դրանց ազդեցությունը սյունեցիների կյանքի վրա: Տոնավաճառի շրջանակում նախատեսված են Եվրոպայի օրվա մասին հանրային իրազեկմանը նվիրված տեղական ժամանցային ծրագրեր և մրցույթներ:
Հաջորդ օրը՝ մայիսի 19-ին Գորիսում տեղի կունենան թեմատիկ քննարկումներ։ Առաջին քննարկման թիրախը մարզի սոցիալական ոլորտի աշխատողներն են, իսկ երկրորդը՝ երիտասարդները։ Միջոցառումների մասին մանրամասները և թարմացումները կարող եք գտնել այցելելով մեր միջոցառման էջը։