«Երևանի երազները»․ Սերգեյ Նարազյանի գրոտեսկային շարքը
Արվեստ

«Երևանի երազները»․ Սերգեյ Նարազյանի գրոտեսկային շարքը

Նկարիչ Սերգեյ Նարազյանը ֆեյսբուքյան էջում կիսվել է իր «Երևանի երազները» էքսպրեսիվ գրաֆիկական շարքով։

Տեքստը՝ Հասմիկ Բարխուդարյանի

 

Պատկերները՝ Սերգեյ Նարազյանի

#Արվեստ

Շարքը դեռ անավարտ է, բայց այն արդեն իսկ հասցրել է լայն տարածում ստանալ ու սիրվել։

 

Մատիտով, ածուխով ու պաստելով արված այս շարքի հիմնական մոտիվները Հայաստանի նորագույն պատմության, մասնավորապես մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած դեպքերն են, դրանց հետ կապված լեգենդներն ու միֆերը, որոնք ստեղծվել, տրանսֆորմացվել ու մի քաղաքացուց մյուսին փոխանցվել են վերջին 30 տարիների ընթացքում։ «Տուրիզմով երկիրը կպահենք», հոգևոր դասի ու գեներալիտետի անթույլատրելի վարք, հոկտեմբերի 27, մարտի 1, պատերազմ․ այդ ու շատ այլ պատումների, տարածվող լեգենդների, ստի ու իրականության գրոտեսկային ու աբսուրդի հասցված մեկնաբանությունն են Սերգեյ Նարազյանի աշխատանքները։ 

 

«Հրապարակ»

 

«Ազգի լարախաղացները»

 

«Ազատության հրապարակ»

 

«Ռասիյա» 2021թ

 

«Շարքը սկսել էի դեռևս մինչ հեղափոխությունը։ Մի պահ տպավորություն էր, որ այն արդեն իմաստ չկա շարունակել, սակայն պատերազմից հետո հասկացա, որ անպայման շարունակել պետք է։ Շարքն անվանեցի «Երևանյան երազները» և պետք է խոստովանեմ, որ այս խորագրի ներքո ես ինձ ավելի անկաշկանդ եմ զգում թեմայի ընտրության հարցում»,— ասում է նկարիչը։ 

 

Ու չնայած այդ գրոտեսկային նկարագրին՝ աշխատանքները յուրատեսակ դոկումենտալ նշանակություն ունեն, ինչը նկարիչն ինքը պարադոքսալ է համարում, հենց այդտեղ է ըստ նրա կայանում երազը։ 

 

«Պատմության թանգարանը»

 

«Պրոսպեկտ - Կասկադ - Օպերա» 

 

«1999թ. Հոկտեմբերի 27» 

 

«2008թ Մարտի 2» 

 

«Ազգի շերեփը»

հավելյալ նյութեր