EVN Media Fest 2023
Փառատոն

EVN Media Fest 2023

Մայիսի 26-ից 28-ը Կինոյի տանը տեղի կունենա երկրորդ EVN Media Fest-ը, որը կազմակերպում է evnreport.am հարթակի թիմը։ Ներկայացնում ենք միջոցառման ծրագրը։

Փառատոնի կայքը, որտեղ կարելի է գրանցվել միջոցառումներին

Ամենամյա մեդիա փառատոնը Երևանում համախմբում է տեղական և միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին` կիսվելու իրենց փորձով ու հմտություններով, ընդգծելու լրագրողների առանցքային դերը՝ հասարակության ընկալումների ձևավորմանը նպաստելու գործում: Այս տարվա բանախոսների թվում են NBC News, New York Times Magazine, Vice, Հետք, Mediamax և այլ հայաստանյան ու միջազգային մեդիաների ներկայացուցիչներ։ Բացի քննարկումներից, նախատեսվում են նաև ցուցահանդեսներ ու շնորհանդեսներ։ 

 

ՈՒՐԲԱԹ, 26 ՄԱՅԻՍԻ

19:00 - «374» Tech ամսագրի շնորհանդես

«374»-ը՝ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտին անդրադարձող առաջին տպագիր ամսագիրն է։ Ներկայացվող անդրանիկ համարը լույս է սփռում Հայաստանի ամենահետաքրքիր ընկերությունների վրա, որոնք նորարարական աշխատանք են կատարում մի շարք ոլորտներում՝ ներառյալ արհեստական բանականությունը, կրթությունը, բլոկչեյնը և բիոտեխնոլոգիաները:

 

19։00 - «Հայասդանը (Հայաստան)» գրաֆիկական էսսե, ցուցահանդես

Հայասդանը (Հայաստան) գրաֆիկական էսսե է, որն ուսումնասիրում է ժամանակակից Երևանի և նրա անցյալի հարաբերությունները: Հարութ Թումաղյանի և Արմեն Հայաստանցու (Օհանյան) աշխատությունը բաժանված է երեք մասի, որոնցից յուրաքանչյուրը ներթափանցում է քաղաքի հասարակական-քաղաքական և մշակութային պարունակում:

 

19։00 - Թխած հանդես

Միջոցառման ժամանակ կներկայացվեն տասը ժամանակակից արվեստագետների կողմից ստեղծված աշխատանքներ՝ հեղինակային եւ մշակութային այլ իրավունքների շուրջ։ Նկարազարդումների միջոցով արվեսագետները շոշափել են կրկնօրինակման թեման, ուրվագծել սեփականի եւ օտարի խորամանկ եզրերն ու աննշմար սահմանները։

 



ՇԱԲԱԹ, 27 ՄԱՅԻՍԻ

10:30 - 12:30 - TEDxYerevanSalon
 

Բանախոսներ.
 

- Ժաննա Անդրեասյան, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
 

- Արմինե Բարխուդարյան, բ.գ.թ., Հայաստանի շրջիկ բժիշկներ
 

- Սեդա Պապոյան, Femino եւ Girls in Tech Armenia-ի հիմնադիր
 

- Արևիկ Աշխարոյան, գրական գործակալ, ԱՐԻ գրական գործակալություն
 

- Զառա Մանուչարյան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ
 

- Աննա Բրունո, «Թրայվ Արմենիա» հիմնադրամ

 

Վարող՝ Մարիա Թիթիզյան, EVN Report

 



13:00 - 14:30 - Պանելային քննարկում - Հետաքննական լրագրություն. պատմության անատոմիա


Բանախոսներ.
 

- Էնդրյու Լերեն, NBC
 

- Միրանդա Պատրուչիչ, OCCRP
 

- Իլյա Լոզովսկի, OCCRP
 

- Ռասմուս Քենբեք, Blankspot
 

- Վահե Սարուխանյան, Հետք

 

Վարող՝ Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker

 


 

15:00 - 16:30 - Պանելային քննարկում - Ապատեղեկատվությունը և դրա հետևանքները
 

Բանախոսներ.
 

- Քեթի Սանդերս, Politifact
 

- Անելի Ահոնեն, ապատեղեկատվության փորձագետ
 

- Դանիել Իոաննիսյան, ԻՔՄ
 

- Անի Գրիգորյան, CivilnetCheck
 

- Գեղամ Վարդանյան, Միդիա նախաձեռնությունների կենտրոն

 

Վարող՝ Կարենա Ավետիսեան, EVN Report

 


 


17:00 - 18:30 - Պանելային քննարկում - Արտասահմանյան լրագրողներ, տեղական պատմություններ
 

Աշխարհի տարբեր երկրներից հրավիրվել են լրագրողներ, որոնք կկիսվեն իրենց պատկերացումներով և փորձով՝ ներկայացնելով մշակութային և լեզվական խոչընդոտները, աղբյուրների հետ հարաբերություններ կառուցելու և պատմություններ պատմելու նորարար ուղիներ գտնելու տարբերակները: Նրանք նաև կքննարկեն լրագրության դերը սահմաններից դուրս փոխըմբռնման և երկխոսության խթանման գործում, ինչպես նաև էթիկական նկատառումները, որոնք առաջանում են զգայուն հարցերի մասին հաղորդելիս:

 

Բանախոսներ.
 

- Արիան Շեմեն, Le Monde
 

- Իդո Վոք, The New Statesman
 

- Ռասմուս Քենբեք, Blankspot
 

- Մեթյու Կասսել, VICE
 

- Աբհիշեկ Ջհա. CNN-NEWS18
 

- Արթուրաս Մորոզովաս, վավերագրող լուսանկարիչ

 

Վարող՝ Ռուբինա Մարկոսյան, EVN Report

 


 

19:00-20:30- Անձնական զրույց Վարդան Պետրոսյանի հետ
 

Մոդերատոր. Վարդան Հովհաննիսյան, Bars Media

 


 

ԿԻՐԱԿԻ, 28 ՄԱՅԻՍԻ


11:00 - 12:30 - Պանելային քննարկում - Մի վնասիր. ազնվություն՝ տեղեկատվություն հաղորդելիս

Բանախոսները քննարկելու են լրատվական ոլորտի մարտահրավերները։ Որո՞նք են լրատվամիջոցների փորձն ընդգրկող էթիկական նկատառումները, թափանցիկության և հաշվետվողականության ի՞նչ ինքնակարգավորումներ են առկա: Ինչպե՞ս են լրատվամիջոցները ձևավորում պատմույթները և ինչպե՞ս են էթիկական նկատառումներն ազդում հասարակությանը պատմությունների ներկայացման ձևի վրա:


Բանախոսներ.

- Թոմ Քենթ, մեդիա էթիկայի խորհրդատու
 

- Սեդա Մուրադյան, Հանրային լրագրության ակումբ
 

- Արևիկ Սահակյան, Factor TV
 

- Դավիթ Ալավերդյան, Mediamax

 

Վարող՝ Էնդրյու Լերեն, NBC
 



13:00 - 14:30 - Պանելային քննարկում - Մեր հեղինակները
 

Բանախոսներ․
 

- Կարենա Ավետիսեան, քաղաքագետ
 

- Շիլա Փայլան, Միջազգային քրեական գործերով իրավաբան
 

- Լիյա Շելդերուպ, Տեխնոլոգիաների կառավարում և թվային փոխակերպումներ
 

- Վիգեն Գալստյան, արվեստի պատմաբան, EVN Report-ի Et Cetera բաժնի խմբագիր
 

- Կայծ Մինասեան, քաղաքագետ, լրագրող

 

Վարող՝ Մարիա Թիթիզյան, EVN Report

 



15:00 - 16:30 - Ակադեմիական քննարկում - Դիմակայունության ձևավորում
 

Տրբեր ոլորտների գիտնականները կքննարկեն 2020-ի Արցախյան պատերազմի ազդեցությունը հայ հասարակության, ներքին քաղաքականության, անվտանգության ու պաշտպանության ճարտարապետության վրա:

 

Բանախոսներ.
 

Դոկտոր Ներսես Կոպալյան, քաղաքագետ, UNLV
 

Դոկտոր Գեորգի Դերլուգյան, սոցիոլոգ, NYU
 

Դոկտոր Թալին Փափազեան, Sciences Po Aix

 



19:00 - 20:30 - Խորությամբ ուսումնասիրելու արվեստը
 

Բանախոսներ:
 

- Րաֆֆի Խաչատուրեան, The New Yorker
 

- Ռոզինա Ալի, The New York Times Magazine

 



19:00-19:45 - Անձնական զրույց Օլեգ Խոմենոկի հետ
 

Վարող՝ Էնդրյու Լերեն, NBC

հավելյալ նյութեր