Աշոտ Մամաջանյանի մատենանիշերը, 1930–60-ական թթ.
Մատենանիշը, որի վրա անպայման նշվում է գրքի տիրոջ անունը, երբեմն՝ ընտանեկան զինանշանով կամ որևէ այլ ձևավորմամբ, կնքվում է գրքի ձախ ֆորզացի վրա:
Պատկերները՝ «Աշոտ Մամաջանյան. Մատենանիշեր» գրքից, Երևան, 1980
ԵՐԵՎԱՆ #44 | 2017
Հակոբ Կոջոյանի աշակերտ, նկարիչ Աշոտ Մամաջանյանը (1908–1994) ակտիվ աշխատել է հաստոցային գրաֆիկայի, գրքի ձևավորման և պլակատի բնագավառներում, ինչպես նաև մասնագիտացած եղել մատենանիշերի վրա: Մատենանիշը (լատիներեն՝ ex libris, բառացի՝ «գրքերից»), որի վրա անպայման նշվում է գրքի տիրոջ անունը, երբեմն՝ ընտանեկան զինանշանով կամ որևէ այլ ձևավորմամբ, փակցվում կամ կնքվում է գրքի ձախ ֆորզացի վրա: Մատենանիշը սկսել է ակտիվ կիառվել Եվրոպայում 16-րդ դարում, երբ մեծ թափ հավաքեց գրահարատակչությունը: Հայաստանում դասական մատենանիշերը մեծ տարածում չեն ստացել, թեպետ խորհրդային տարիներին շատերն ունեին պարզունակ գրասենյակային կնիքներ՝ «[գրքի տիրոջ] գրքերից» գրառմամբ: