Ֆիլիպ Մորրիսն ու քովիդը. հնարավորության վերածված մարտահրավերը
Մեկուսացում 2020

Ֆիլիպ Մորրիսն ու քովիդը. հնարավորության վերածված մարտահրավերը

Ինչպես ընկերությունը դիմակայեց լոքդաունին ու դարձավ տարվա լավագույն գործատու։

Տեքստը՝ Տաթևիկ Հովհաննիսյանի


Լուսանկարները՝ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ

#Գործընկեր #Մեկուսացում2020

Արտակարգ դրությունն ու լոքդաունը մեծ դժվարություններ առաջացրեցին բոլոր տեսակի ու չափերի բիզնեսների համար։ Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի հանրային կապերի բաժնի ղեկավար Տաթևիկ Հովհաննիսյանը պատմում է, թե ինչպես ընկերությունը սահուն անցավ հեռավար աշխատանքի, ինչով օգնեց տանը փակված իր հարյուրավոր աշխատակիցներին, ինչպես հարմարվեց նոր իրավիճակին և քովիդային տարին ավարտեց Լավագույն գործատու կոչումով։

 

Լինել պատրաստ հեռավար աշխատանքի՝ անկախ համավարակից

Մեր աշխատակիցների ու իրենց հարազատների առողջության մասին հոգ տանելով՝ 2020 թվականի փետրվարի վերջից մենք անցանք հեռավար աշխատանքի։ Առհասարակ, հեռահար աշխատանքը մեզ համար նորություն չէր։ Դեռ մինչև արտակարգ իրավիճակը ղեկավարին զգուշացնելու դեպքում աշխատակիցները հնարավորություն ունեին շաբաթական մեկ օր աշխատել տնից։ Իսկ Ֆիլիպ Մորրիսի կողմից տրամադրվող տեխնիկական լուծումների ու ծրագրային միջոցների շնորհիվ էլ ապահովվում է ամենօրյա աշխատանքի բարձր կատարողականությունը, ինչպես նաև վիրտուալ համաժողովներին ու թիմային զանգերին մասնակցությունը։

 

Մնում էր կազմակերպել մնացածը. անվտանգության նկատառումներով կորոնավիրուսի բռնկման սկզբնական շրջանում, երբ այն դեռ լայն տարածում չէր ստացել Հայաստանում, մենք ապահովեցինք մեր աշխատակիցներին պաշտպանիչ բոլոր միջոցներով՝ դիմակներ, ալկոգել և այլն։ Չեղարկվեցին նաև (ու դեռևս չեն վերականգնվել) բոլոր արտասահմանյան հանդիպումները, որպեսզի մեր աշխատակիցները չլքեն երկիրն իրենց ռիսկի ենթարկելով։

 

Տաթևիկ Հովհաննիսյան


«Նոր նորմալը» և նոր լուծումները

Քովիդն իր հետ բերեց այսպես կոչված «նոր նորմալը». ապրելակերպի միանգամայն նոր ձևաչափ, որը ներթափանցեց կյանքի բոլոր ոլորտներ։ Անգամ այն դեպքում, երբ հեռավար աշխատանքի փորձ բոլորս էլ ունեինք, ամբողջ թիմի հեռահար աշխատանքի արդյունքում առերեսվեցինք որոշ մարտահրավերների։ Անորոշությունն էլ էր բարդացնում իրավիճակը, քանի որ չգիտեինք՝ որքան է այս ամենը տևելու։ Բարեբախտաբար, թիմում բոլորս էլ պրոակտիվ ենք ու լուծումներ փնտրող։ Արագ ինքնակազմակերպվեցինք, որպեսզի բիզնեսի կենսունակությունը չտուժի։

 

Փոխվեց ձևաչափը, փոխվեցին ստանդարտ դարձած շատ մոտեցումներ, բայց նաև վերաիմաստավորվեցին։ Ի վերջո, մարտահրավերը վերածվեց հնարավորության։

 

Ինչպես պահել անձնականի ու աշխատանքայինի սահմանները լոքդաունի մեջ

Լոքդաունի պայմաններում շատ հեշտ էր կորցնել ժամանակի ու տարածության զգացողությունը։ Հիշում եմ՝ առաջին օրերին ընտանիքում կատակում էինք, որ ոչ թե տնից ենք աշխատում, այլ գիշերում ենք աշխատատեղում։ Արտակարգ իրավիճակը մեծագույն մարտահրավեր էր հատկապես կին աշխատակիցների համար. տնից աշխատող մայրիկներից փոքրիկներն ուշադրություն են պահանջում։ Պետք էր վստահ լինել, որ կանայք ստիպված չեն լինի «աշխատակից» ու «մամա» երկու գերկարևոր դերերի միջև ընտրություն կատարել։


Մյուս կողմից, ինչպես արդեն ասացի, ամեն խնդիր թաքնված մի հնարավորություն է։ Կորոնավիրուսը մեզ օգնեց վերանայել ժամանակի ու տարածության նկատմամբ ավանդական դարձած մոտեցումները։ Ֆիլիպ Մորրիսում մենք հրաժարվեցինք 9-ից 6-ն աշխատելու փորձից ու սկսեցինք կիրառել աշխատանքային 24/7 շաբաթվա գաղափարը. աշխատակիցն ինքն էր կազմում իր անհատական օրակարգը՝ հագեցած աշխատանքով, շփումներով, առօրյա հոգսերով ու հանգստով այն ժամերին, որոնք հարմար են հենց իրեն։


Անընդհատ նոր հարթակներով էինք կիսվում, թե ինչպես, օրինակ, զբաղեցնես երեխաներին կամ ժամանակդ ճիշտ կառավարես։ Օգոստոս ամսին էլ մեր աշխատակիցների երեխաների համար կազմակերպվեց ամառային վիրտուալ դպրոց՝ հագեցած ուսուցողական ու զվարճալի զբաղմունքով։ Մենթալ թվաբանության, խեցեգործության ու այլ խմբակները հասանելի էին ինչպես առցանց, այնպես էլ ուսումնական կենտրոններում։

 

Անվտանգության խիստ կանոնները գրասենյակում


Հեռավար աշխատանքային գործիքներ

Ֆիլիպ Մորրիսն օգտվում է ամենաառաջադեմ ծրագրերից ու հավելվածներից։ Ընկերությունը մասնագիտական զարգացման ու առցանց ուսուցման, նախագծերի ու ժամանակի կառավարման, աշխատակիցների առաջադիմության մոնիթորինգի ու խթանման, հետադարձ կապի ստացման ու, վերջապես, հեռահար աշխատանքի կազմակերպման բազմաթիվ ներքին հարթակներ ունի։ Յուրաքանչյուր աշխատակցի համար ապահովված է լիարժեք հասանելիություն բոլոր ծրագրերին թե՛ համավարակից առաջ, թե՛, առավել ևս, հիմա։ Միևնույն ժամանակ, այն դեպքում, երբ հանդիպումներին պետք էր միացնել մեր գործընկերներին, ազատ էինք օգտագործել բոլորին հայտնի դարձած գործիքները։


Ինչպես դիմակայել երկարատև մեկուսացումից առաջացած սթրեսին

Լոքդաունի զրկանքներն ամեն մեկի համար անհատական էին։ Ըստ այդմ, փորձում էինք հետադարձ կապի միջոցով հասկանալ՝ որ խնդիրներն են ամենահրատապը ու լուծել դրանք քայլ առ քայլ։ Օրինակ, նստակյաց ապրելակերպի պատճառով շատերը սկսել էին բողոքել ավելորդ քաշից ու մեջքի ցավից։ Որպես լուծում՝ փորձեցինք անհատական մարզչի ու սննդաբանի  օգնությամբ բարելավել աշխատակիցների ֆիզիկական ակտիվությունն ու շտկել սննդակարգը։


Ինքնամեկուսացման պայմաններում բացակայում էին սուրճի կամ թեյի շուրջ խոհանոցային զրույցները, որոնք մեր գրասենյակում միշտ էլ բարի ավանդույթ են եղել։

 

Թիմային աշխատանքի առումով դրանք աշխատանքային օրվա կարևոր մաս են: Այս հարցը որոշ մասով լուծեցինք ուրբաթ երեկոյան Friday Night հավաքույթների միջոցով, երբ ամբողջ ընկերությամբ հավաքվում էինք համակարգիչների մոտ, թեյ կամ գինի խմում, զրուցում, կատակում։ Ունենք ընդհանուր խումբ, որտեղ աշխատակիցները կիսվում էին այս օրերին տեղի ունեցած զվարճալի պատմություններով կամ նկարներով։


Վերջապես, քովիդն ու մեկուսացումն ազդում են մարդկանց հոգեբանական վիճակի վրա։ Որպեսզի աշխատենք անհանգստության ու սթրեսի հետ, աշխատակիցների համար կազմակերպում  էինք վեբինարներ. հրավիրում էինք բժիշկ-համաճարակաբանների, հոգեբանների, ժամանակի կառավարման մասնագետների, ովքեր աշխատում էին խնդիրների հետ, պատասխանում հարցերի, օգտակար խորհուրդներ տալիս աշխատունակությունը բարձր պահելու ու ընկճախտի մեջ չընկնելու համար։

 

Ընկերության աշխատակիցների երեխաների համեր կազմակերպվեցին զանազան դասընթացներ, այդ թվում՝ կավագործության


Ինչպես փոխվեց ընկերությունը՝ գրասենյակ վերադառնալուց հետո

Իրականում դեռևս ամբողջ կազմով գրասենյակ չենք վերադարձել։ Պայմանավորվածությունը նույնն է. եթե հնարավոր է աշխատանքը կազմակերպել հեռավար, այդ հնարավորությունն աշխատակցին տրվում է առ այսօր։ Գրասենյակը, սակայն, բաց է՝ ջերմաչափվիր ու առաջ։ Հետաքրքիր է հետևել աշխատակիցների ռեակցիային, երբ երկար ընդմիջումից հետո իրար տեսնում են իրական կյանքում. տարօրինակ զգացողություն է մեզ՝ հայերիս համար, երբ ինչ-որ մեկին տեսնելիս ուզում ես մոտ գալ, գրկել, բայց չես կարողանում՝ անվտանգության նկատառումներից ելնելով։ Ի դեպ, երբ դեռ հեռավոր 2020 թվականի գարնանը հարցնում էինք՝ ինչ կանեք առաջինը, երբ վերադառնաք գրասենյակ, աշխատակիցները հենց գրկախառնվելու մասին էին խոսում։

 

Ֆիլիպ Մորրիսը քովիդային տարին ավարտեց Լավագույն գործատու կոչումով

Շարունակելով բարի ավանդույթը՝ Top Employer Institute-ի կողմից այս տարի նույնպես Հայաստանում ճանաչվեցինք լավագույն գործատու։ «Ընկերությունները չեն փոխում աշխարհը. դա անում են մարդիկ». այս կարգախոսով Ֆիլիպ Մորրիսն առաջնորդվել է միշտ։ Որպես տրամաբանական հետևանք՝ երբեք չենք դադարում աշխատել ժամանակակից մարտահրավերները ժամանակակից գործիքներով առերեսելու և ավելի լավ աշխատանքային պայմաններ ունենալու ուղղությամբ։ Սա փաստում է, որ յուրաքանչյուր աշխատակցի համար մենք առաջարկում ենք գերազանց աշխատանքային պայմաններ։ 

 

Ֆիլիպ Մորրիսի կողմից իր աշխատակիցներին առաջարկվող պայմաններն այս տարի նույնպես համապատասխանել և որոշ հարցերում անգամ գերազանցել են հավաստագրմանը ներկայացվող բոլոր չափանիշները:


Պիտի նշեմ, որ լոքդաունի հետևանքով ոչ մի աշխատակից չի կորցրել աշխատանքը։ Շարունակել ենք առաջարկելով կայուն, մրցունակ աշխատավարձ, սոցիալական փաթեթ, բժշկական ապահովագրություն, աշխատանքի ճկուն գրաֆիկ, անգամ այս պայմաններում ինքնազարգացման ու կարիերայի աճի բազմաթիվ հնարավորություններ։

հավելյալ նյութեր