Ֆիլմի վերջը
Կինո

Ֆիլմի վերջը

Ինչով էին վերջանում հայկական կինոնկարները։

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

#Կինո

Կինոյի սկզբնավորման առաջին տասնամյակներում ընդունված էր ֆիլմի հեղինակների անուններվ ենթագրերը ցուցադրել ֆիլմից առաջ (երկար տարիներ Ամերիկյան կինոակադեմիան Օսկար ուներ «Լավագույն բացող ենթագրերի» համար)։ Իսկ վերջում մնում էր միայն «Ֆիլմի վերջը»։ Այդ ենթագիրն օգտակար էր նաև այն առումով, որ երբեմն, դեռ ժապավենային պրոեկցիայի ժամանակ, ժապավենի մի կծիկից մյուսին անցնելիս հնարավոր էին որոշ ընդմիջումներ, և եզրափակիչ գրությունն, այսպիսով, փաստում էր, որ սա իրոք վերջն է, նոր ժապավեն չի պտտվելու։ 

 

1960-ականներից Հոլիվուդում աստիճանաբար սկսեցին ենթագրերը տեղափոխել ֆիլմի վերջ, այդպիսով անիմաստ դարձավ «Վերջի» կիրառումը։ 

 

«Նվագախմբի տղաները»

 

«Գիքոր»

 

«Եռանկյունի»

 

«Տժվժիկ»

 

«Քաջ Նազար»

 

«Կարոտ»

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

 

«Հյուսիսային ծիածան»

 

«Հայֆիլմում» էլ հետևում էին ավանդական ձևաչափին դեռ «Նամուսից» սկսած (իսկ «Շոր և Շորշոր» կատակերգությունն ընդհանրապես ավարտվում էր անիմացված «Ահա և վերջ, բարի գիշեր» ցանցառ գրությամբ)։ Միայն 1980-ականներին որոշ ֆիլմերում ենթագրերը տեղափոխվեցին վերջ, թեև Ֆրունզե Դովլաթյանի 1990 թվականի «Կարոտն» էլ եզրափակվում է «Ֆիլմի վերջով»։ Հետխորհրդային տարիներին հայ ռեժիսորները վերջնականապես անցան միջազգային չափանիշներին, ու «Վերջը» վերջնականապես դարձավ հին կինոյի խորհրդանիշներից մեկը։ 

 

«Արարատյան դաշտի աղջիկը»

 

«Ապրեցեք երկար»

 

«Հայրիկ»

 

«Մսյե Ժակը և ուրիշները»

 

«Ոսկե ցլիկ»

 

«Արևածագից առաջ»

 

«Առաջին սիրո երգը»

 

«Շոր և Շորշոր»

 

«Դավիթ Բեկ»

 

«Սարոյան եղբայրներ»

 

«Հեղնար աղբյուր»

հավելյալ նյութեր