Գաֆէսճեան արվեստի կենտրոնի՝ «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի շնորհանդեսը
Գիրք

Գաֆէսճեան արվեստի կենտրոնի՝ «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի շնորհանդեսը

2022 թ. դեկտեմբերի 23-ին`ժամը 14:00-ին, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Ցուցասրահ մեկում» կկայանա «Գնում ենք թանգարան» մանկական ինտերակտիվ գրքի շնորհանդեսը։

 

Պատկերները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի

#Թանգարաններ #ՔաղաքըԿարդումԷ

«Ինտերակտիվ և ուսուցողական այս գիրքը ոչ միայն կգրավի փոքրիկների, այլև նրանց ծնողների ուշադրությունը։ Գրքի նպատակն է երեխաներին մատուցել արվեստ՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում ներկայացված նմուշների միջոցով։ Իսկ գրքի հետաքրքրաշարժ բովանդակությունը՝ հագեցած ինտերակտիվ խաղ-առաջադրանքներով, էլ ավելի յուրօրինակ է դարձնում մեր Կենտրոնի հերթական հրատարակությունը»,- նշում  է Գաֆէսճեան արվեստի կենտրոնի գործադիր տնօրեն Վահագն Մարաբյանը։ 

 

 

 

Գրքի լույս ընծայման առիթը «Գաֆէսճեան Թանգարան» հիմնադրամի 20-ամյակն է․ 2002 թվականից գործող Հիմնադրամի ջանքերով ավելի քան տասը տարի անավարտ մնացած Կասկադ համալիրը հիմնովին բարեկարգվեց և բացվեց որպես Գաֆէսճեան արվեստի կենտրոն։ Գաֆէսճեան քանդակների պարտեզում հենց այդ ժամանակ տեղադրվեց աշխարհահռչակ Ֆերնանդո Բոտերոյի «Կատու» քանդակը, որը դարձավ պարտեզի առաջին «բնակիչը», իսկ 20 տարի անց նաև «Գնում ենք թանգարան» գրքի գլխավոր կերպարը։

 

Շնորհանդեսին կարող են մասնակցել Կենտրոնի բոլոր անդամները և կազմակերպությունները՝ նախնական գրանցմամբ։ Շնորհանդեսի օրը գործելու են հատուկ զեղչեր։ 

 

 

Գգիրքը հասանելի կլինի ԳԱԿ թանգարանի խանութում և քաղաքի մի շարք գրախանութներում։

 

հավելյալ նյութեր