The Bus Leaves at 9:30-ի The Get Down հոլովակը Կոնդում
Երևանյան փլեյլիսթ

The Bus Leaves at 9:30-ի The Get Down հոլովակը Կոնդում

Արմեն Քաթանասյանի պանկ խմբի նոր հոլովակը՝ ոգեշնչված ԵՐԵՎԱՆի հին ֆոտոպատմությունից։

#Կոնդ

 

2011 թվականից ի վեր մեր փոքր (բայց հպարտ) թիմը ստեղծում է ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագիրը։ Մենք պատմում ենք Երևանի ու երևանցիների անցյալի, ներկայի ու ապագայի մասին։ Եվ մենք ունենք ձեր աջակցության կարիքը, քանի որ պատրաստում ենք ամսագիրը բացառապես մեր ուժերով։

 

Մանրամասներն այստեղ՝ patreon.com/evnmag

Մի անգամ լուսանկարիչ, երաժիշտ Արմեն Քաթանասյանը ԵՐԵՎԱՆի ինստագրամում հանդիպեց «Մեր մանկության խաղերը»՝ Առնոս Մարտիրոսյանի հին ֆոտոպատմությունը։ «Հիացած էի գաղափարով, երբ տարիքն առած կոստյումավոր լուրջ տղամարդիկ հավաքվում են իրենց մանկության բակում ու լիարժեք տրվում մանկության խաղերին, - պատմում է Արմենը, - ես էլ իմ The Bus Leavs at 9:30 խմբով մի երգ ունեի, որը հրաշալի կապվում էր այդ գաղափարի հետ։ The Get Down-ը նրա մասին է, որ հերիք է դունչը վերև պահել, երբեմն պետք է իջնել ու թեթև նայել կյանքին։ Զանգեցի Առնոսին, խնդրեցի օգնել, որ կազմակերպի, ուրախացավ, զանգեր արեցինք, գտանք հրաշալի գլխավոր հերոսների, հետո միացավ օպերատոր Սուրեն Թադևոսյանը։ Գնացինք Կոնդ, թակեցինք առաջին հավանած ավտոտնակի դուռը, պատմեցինք, որ ուզում ենք հոլովակ նկարել, տան տերը միանգամից ուրախությամբ համաձայնվեց»։

 

Այսպես ծնվեց Get Down-ի կոնդային հոլովակը։ 

 

հավելյալ նյութեր