Գետնանցումը վերադարձվել է համայնքին
Նորություններ

Գետնանցումը վերադարձվել է համայնքին

Սուրբ Գր. Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումը վերադարձվել է համայնքին

Աղբյուր՝ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայք

#Ճարտարապետություն

Ապամոնտաժվում են սբ. Գր. Լուսավորչի փողոց - Մաշտոցի պողոտա խաչմերուկի (նախկին «Ձկան խանութին» հարակից տարածք) գետնանցման ճաղավանդակները, տարածքը մաքրվում ու բերվում է պատշաճ տեսքի։


Գետնանցման տարածքի զգալի մասը պատկանում էր մասնավորի։ Այժմ այն վերադարձվել է համայնքին: Դրա շնորհիվ հնարավոր է դարձել վերացնել գետնանցման հակասանիտարական վիճակը, ինչից տարիներ շարունակ բողոքել են անցորդներն ու շրջակայքի բնակիչները։ Ավելորդություններն ապամոնտաժելու, անցումը մաքրելու, լվանալու և լուսավորությունը կարգավորելու աշխատանքներն ավարտելուց հետո կմշակվի տարածքի հիմնանորոգման նախագիծ: