Գիրք նվիրելու օրը Երևանի կոնյակի գործարանում
Գիրք

Գիրք նվիրելու օրը Երևանի կոնյակի գործարանում

Արիստոտելից ու Նարեկացուց մինչև Սարոյան ու Հրանտ Մաթևոսյան. ինչպես Երևանի կոնյակի գործարանում նշեցին Գիրք նվիրելու օրը։ 

Տեքստը՝ Արեգ Դավթյանի


Լուսանկարները՝ Երևանի կոնյակի գործարանի

 

ԵՐԵՎԱՆ #74 | 2022

#Գործընկեր #ARARAT

Այս տարի Երևանի կոնյակի գործարանը նշում է Հայաստանում կոնյակագործության հիմնադրման 135-ամյակը։ Սա մեր բոլորի ժառանգությունն է։ Իսկ գիրքը, իր հերթին, ժառանգության պահպանման ու փոխանցման գլխավոր խորհրդանիշներից մեկն է։ Այդ պատճառով էլ Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Սերգեյ Խաչատրյանի կարծիքով հենց այս տարի Գիրք նվիրելու օրը սովորականից ավելի մեծ նշանակություն ուներ. «Կարծում եմ գիրքը՝ որպես գաղափար, ոչ միայն բացահայտում է նոր աշխարհներ և հաղորդակից դարձնում տարբեր արժեքների, այլև ժառանգություն ձևավորելու կարևորագույն երաշխիքն է»,– նշում է Խաչատրյանը։ 


Ամեն ինչ սկսվեց դեռ նախօրեին՝ փետրվարի 18-ին։ ARARAT թանգարանում տեղի ունեցավ հատուկ միջոցառում, որի շրջանակում ընկերության աշխատողները խոսեցին սիրելի հեղինակների ու գրականության թողած ազդեցության մասին։ Որից հետո, իհարկե, սկսվեց ամենահաճելի պահը՝ գիրք նվիրելը։ Ավելի ստույգ՝ տնօրինության անակնկալը անձնակազմին։ 

 

 

«Գրքի և ընթերցանության հանրայնացման գործում յուրաքանչյուր քայլ նշանակալի է և տարբեր ոլորտների ներկայացուցիչների համախմբումը գրքի շուրջ հնարավորություն է տալիս իրականություն դարձնել այն, ինչ ժամանակին կարող էր անհնար թվալ,– ասում է «Զանգակ» գրատան գործադիր տնօրեն Շահեն Մկրտչյանը,– սրա լավագույն օրինակներից է Երևանի կոնյակի գործարանի հետ մեր համագործակցությունը»:


Newmag-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը նույնպես բարձր է գնահատում այն, որ գիրք նվիրելը դարձել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր բաղադրիչներից. «Այս մոտեցումը միանգամից մի քանի դրական ազդեցություն կարող է ունենալ. կխթանի և՛ ընթերցանությունը, և՛ հրատարակչական գործը։ Հուսով ենք, ինչպես այլ ոլորտներում, Երևանի կոնյակի գործարանի օրինակը կարող է վարակիչ դառնալ»։

 

 


Երևանի կոնյակի գործարանը նախաձեռնությունն իրականացրել է «կայունություն և պատասխանատվություն» գաղափարի շուրջ։ Դիտարկելով գրքի դասական ձևաչափը՝ իբրև նոր աշխարհներ բացահայտելու վայելք, որը հնարավոր է դարձել բնության պարգևներից մեկի շնորհիվ, յուրաքանչյուր գրքի կցվել է հատուկ էջանիշ՝ որպես բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքի հիշեցում։