Glovo-ի համահիմնադիր Սաշա Միշոդը այցելել է Հայաստան
Հավելված

Glovo-ի համահիմնադիր Սաշա Միշոդը այցելել է Հայաստան

Glovo-ի համահիմնադիր Սաշա Միշոդը Հայաստանում լրագրողների մոտ խոսել է Glovo-ի պատմության, գործունեության և տարբերությունների և այլ թեմաների մասին:

#Գործընկեր

«Պատմությունը սկսվել է 2015 թվականի սկզբին, ընդամենը 7 տարի առաջ Իսպանիայում՝ Բարսելոնայում: Այսպիսով` մեր գլխավոր գրասենյակը հիմնադրել ենք Իսպանիայում: Հիմնադիրներն ենք ես և Օսկար Պիերը: Հավելվածի առաջին տարբերակը գործարկեցինք Բարսելոնայում 2015 թվականի մարտին: Այդ ժամանակից ի վեր  մենք շատ արագ աճեցինք,  ընդլայնվեցինք Եվրոպայում՝ Իտալիայում, Պորտուգալիայում: Մենք տեղափոխվել ենք նաև Արևելյան Եվրոպա՝ Լեհաստան, Բալկանյան տարածաշրջան և, իհարկե, այս տարածաշրջան՝ Վրաստան, Ղազախստան, Ղրղզստան և վերջերս նաև՝ Հայաստան: Հայաստանում մեր աշխատանքը սկսեցինք շուրջ 6 ամիս առաջ: Մենք այսօր գործում ենք աշխարհի 25 երկրում, այդ թվում՝ աֆրիկյան 7 երկրում, գործունեություն ենք ծավալում 1500 քաղաքում, ունենք 3500 աշխատող, 75000 առաքիչներ: Մենք ունենք 150 000 գործընկեր, դրանք խանութներ են, ռեստորաններ, մանրածախ վաճառողներ, որոնք վաճառքն իրականացնում են մեր հարթակում: Այսպիսով` ունենք 8 միլիոն ակտիվ հաճախորդ, նրանք այն մարդիկ են, որոնք այդ խանութներից, ռեստորաններից առցանց գնում են կատարում: Կարճ ժամանակում շատ արագ  աճել, զարգացել ենք և իսկապես ուրախ ենք, որ այստեղ ենք՝ Հայաստանում«,- ասել է Սաշա Միշոդը։

 

Միշոդը նշել է, որ Glovo-ն միայն սննդի առաքման ընկերություն չէ:

«Մենք առաջին իսկ օրվանից բազմաբնույթ ենք, ինչը մեզ մրցակիցներից տարբեր է դարձնում: Ռեստորանները մեր ամենամեծ ճյուղն են, մթերային խանութները ծավալով երկրորդն են: Մենք աշխատում ենք թե մեծ, թե փոքր սուպերմարկետների հետ, մեծ ցանցերի հետ, մասնագիտացված խանութների հետ, օրինակ՝ գինու խանութներ, պանրի խանութներ, էլեկտրոնիկայի խանութներ: Աշխատում ենք նաև դեղատների հետ: Հավելվածում նաև ավելի ու ավելի կարևոր են դառնում նորաձև հագուստները: Այսպիսով` մեր հաճախորդները գիտեն, որ ցանկացած ապրանք կհասցնենք իրենց 30 րոպեում նույն գնով, ինչ գին կվճարեին, եթե իրենք անեին դա: Մեր տեսլականը ձեր քաղաքում բոլորին ցանկացած բան հեշտ հասանելի դարձնելն է: Սնունդ պատվիրելը և առաքմամբ ստանալը հիանալի է: Բայց, կարծում եմ, ապշեցուցիչ է, երբ գիտես, որ դու արտակարգ իրավիճակում ես, գիշերը ժամը 11:00-ին երեխան լաց է լինում, իսկ դու տակդիր չունես, ապա կարող ես պատվիրել Glovo-ով, և մենք կհասցնենք քեզ տակդիրներ 30 րոպեից: Դուք կզարմանաք, եթե իմանաք, թե մենք որքան բանալի ենք առաքում քաղաքում: Եթե դուք տուն եք հասել, բայց բանալիները մոռացել եք աշխատավայրում, ապա մենք կվերցնենք դրանք և կհասցնենք ձեզ կամ այն երեխաներին, որոնց ծնողներն աշխատավայրում են, սակայն իրենք դպրոցից տուն են վերադառանում: Այսպիսով, մենք փրկիչ ենք արտակարգ իրավիճակներում, կարիքի դեպքում, ինչը, կարծում եմ, հիանալի է: Եվ դա հուզական կապ է ստեղծում մեր հաճախորդների հետ», - ասել է համահիմնադիրը

 

Glovo-ն գործում է Երևանում և Գյումրիում, պլանավորվում է նաև ընդլայնվել այլ քաղաքներում

«Սովորաբար, և Հայաստանը բացառություն չէ, մենք գործում ենք ամենամեծ կոսմոպոլիտ քաղաքներում, որտեղ կան հիանալի ռեստորաններ և խանութներ, հաճախորդները թվային տեխնոլոգիաներից շատ են օգտվում, հետո մենք ընդլայնվում ենք դեպի ամենամեծ քաղաքներ՝ կախված աշխարհագրական դիրքից:  Մեզ դուր են գալիս համալսարանական քաղաքները, որտեղ կան երիտասարդներ, որոնք կիրառում են թվային տեխնոլոգիաներ: Այսպիսով, մենք այժմ երկու քաղաքում ենք, ընդլայնվում ենք Հայաստանի այլ քաղաքներում: Ես հիմա քաղաքների հստակ ցուցակը չունեմ, բայց, ընդհանուր առմամբ մենք առաջին հերթին կսկսենք ամենամեծ բնակչություն ունեցող քաղաքներից»