Վանդալիզմ
15.01.2021
Գողացել են Գևորգ Էմինի արձանի կատվին
Երեկ Սիրահարների այգում գողացել են բանաստեղծ Գևորգ Էմինի արձանի կատվին։
Լուսանկարը՝ Ելենա Շուվաևա-Պետրոսյանի ֆբ-էջից, Պողոսյան Հիմնադրամ
Անհայտ անձինք գողացել են բանաստեղծ Գևորգ Էմինի՝ Սիրահարների այգում գտնվող արձանի կատվին։ Երևանի անկախության շրջանի ամենասիրված արձաններից մեկը տեղադրվել է 2010 թվականին, հեղինակը քանդակարգոծ Աշոտ Արամյանն է։ Բանաստեղծը քանդակված է կատվի հետ, քանի որ Կոմպոզիտորների տանն ապրող Էմինը ժամանակին հաճախ է զբոսնել այգում իր սիամական կատուների հետ։
Արձանը երեկ, առանց կատվի
Արձանը՝ 2019 թվականի աշնանը