Գրետա Պալիկյանի երևանյան նկարազարդումները
Նկարչուհի Գրետա Պալիկյանն առաջին հերթին սիրում է Երևանի բազմազանությունը, որն էլ փորձում է ներկայացնել իր գրաֆիկական աշխատանքներում։
Նկարազարդումները՝ Գրետա Պալիկյանի
Կյանքի տարբեր փուլերում իմ վերաբերմունքը Երևանի նկատմամբ փոփոխվել է։ Այնուամենայնիվ, անփոփոխ է մնացել այն, թե ինձ համար որքան հետաքրքիր է քաղաքը միշտ եղել իր բազմազանությամբ։ Մոնումենտալ և հանդիսավոր ճարտարապետական հուշարձանները կտրուկ փոխարինվում էին մաշված բակերով, որոնք, կարծես, խճճված լինեն սարդոստայնի մեջ։
Այս շարքի աշխատանքների գաղափարը հասունանում էր այն ժամանակ, երբ՝ իմ Հայաստան տեղափոխվելուց հետո, Երևանը սկսեց ավելի ու ավելի բացվել իմ առաջ։ Սկզբում աչքի էին ընկնում ավելի հայտնի վայրերը, այնուհետև՝ հին քաղաքի հատվածները, իսկ ավելի ուշ՝ քիչ հայտնի բակերն ու կիսաքանդ շինությունները։ Սկսեցին հայտնվել առաջին նկարազարդումները։
Ժամանակի ընթացքում Երևանի նատուրալիստական պատկերները սկսեցին ձանձրացնել, և առաջացավ նկարազարդումներում մի փոքր այլ աշխարհ ստեղծելու գաղափար։ Աշխատանքների ոճը ներառում է մի քանի հատկանիշներ՝ Ստրոգանովյան դպրոցի կառուցողական նկարչություն, ձեռքի գրաֆիկայի հանդեպ սեր և փողոցային արվեստի ոգեշնչում։
Ինձ ոգեշնչում են թաքնված փողոցները, որոնք արտացոլում են անցած դարաշրջանի արձագանքները։ Դրանք, անշուշտ, արժանի են ոչ պակաս ուշադրության, քան ավելի հայտնի վայրերը, քանի որ հենց այս քաղաքային անկյունների միավորումն է ստեղծում մեր սիրելի Երևանի ընդհանուր պատկերը։