Գրիգոր Խաչատրյանի «Մեխ-Վեներայի» բացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում
Ժամանակակից արվեստ

Գրիգոր Խաչատրյանի «Մեխ-Վեներայի» բացումը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում բացվեց արվեստագետ Գրիգոր Խաչատրյանի «Մեխ-Վեներա» քանդակը։

Լուսանկարները՝ Նունե Խաչիկօղլյանի (Աշոտ Բլեյանի բլոգից)

Քանդակը ներակայացվեց մարտի 27-ին՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի լանդշաֆտային տարածքում, «Ծառզարդը կրթական պարտեզում» նախագծի շրջանակում։ Հեղինակը հայ ժամանակակից արվեստի ամենակարևոր դեմքերից մեկն է․ Գրիգոր Խաչատրյանի փերֆորմանսներն ու արտ-օբյեկտները հայտնի են դեռ 1970-ականներից։ 

 

 

Կրթահամալրի հիմնադիր Աշոտ Բլեյանն իր բլոգում գրել է․ «Բարով՝ մեր հանրային դպրոցի, ընդարձակվող-կրթական դարձող հանրային միջավայրի կենտրոնում այսպիսի Մեխ-Վեներայի հաստատմանը․․․ որպես սիրահարների հանդիպման վայր։ Գրիգորը՝ պատահականությունների պլանավորման ազգային կենտրոնի, Հիմարների կուսակցության հիմնադիր մեզանում, ոչինչ պատահական չի անում, հեռահար-լսելի-բազում մեկնաբանություններ-արձագանքներ կունենա․․․»։