«Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» ներկայացման համաշխարհային պրեմիերան
Թատրոն

«Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» ներկայացման համաշխարհային պրեմիերան

2025 թվականի հունվարի 31-ին ու փետրվարի 1-ին Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում կկայանա նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի վեպի վրա հիմնված՝ «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» ներկայացման համաշխարհային պրեմիերան։ ԵՐԵՎԱՆն այցելել է ներկայացման բաց փորձը։

Լուսանկարները՝ Դանիիլ Պրիմակի

 

Տոմսերի համար՝ qiosk.am

#Արվեստ

2019 թվականի Նոբելյան մրցանակակիր Օլգա Տոկարչուկի «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» լույս է տեսել 2009 թվականին և այժմ համարվում է լեհ հեղինակի կարևորագույն ստեղծագործություններից մեկը։ Վեպը ժանրային առումով միաժամանակ միստիկական դետեկտիվ է, փիլիսոփայական առակ և էկոլոգիական մանիֆեստ։ Այն արժանացել է քննադատների բարձր գնահատականներին՝ իր յուրահատուկ կառուցվածքի, բանաստեղծական լեզվի և բնության ու արդարության թեմաներին անդրադառնալու համար։

 

 

 

Վեպի հերոսուհին՝ Յանինա Դուշեյկոն, թոշակառու ուսուցչուհի է, որն ապրում է լեհական հեռավոր գյուղում։ Երբ տեղի բնակիչներից մի քանիսը սկսում են խորհրդավոր կերպով մահանալ, Դուշեյկոն, որը հավատում է աստղագուշակությանը և բնության ուժերին, փորձում է հասկանալ՝ արդյոք սպանությունները պատահականությո՞ւն են, թե՞ դրանք կատարվել են որպես վրեժ՝ մարդու կողմից բնությանը հասցված վնասի համար։ 

 

Ռեժիսոր Բորիս Պավլովիչը

 

Լիա Ախեջակովան և Մուսյա Տոտիբաձեն

 

2017-ին լույս է տեսել վեպի էկրանավորումը (ռեժիսոր Ագնեշկա Հոլանդի ֆիլմը կոչվում է «Հետք»), իսկ 2022-ին բեմադրվել ֆրանսիական լոնդոնյան Complicite թատրոնի կողմից։ 2024-ին ներկայացման իր տարբերակը (պրոդյուսերներ՝ Եֆիմ Սպեկտոր, Սերգեյ Ցելիկով) մշակեց ռուսաստանցի Բորիս Պավլովիչը՝  «Ոսկե դիմակ» թատերական մրցանակի դափնեկիրը, իսկ գլխավոր դերը ստանձնեց լեգենդար դերասանուհի Լիա Ախեջակովան (որը վերջերս արդեն եղել էր երևանյան բեմում՝ «Թոռս՝ Վենիամինը» ներկայացմամբ): Երևանում տեղի կունենա «Գութանդ վարիր մեռյալների ոսկորների վրայով» ներկայացման համաշխարհային պրեմիերան, որից հետո թատերախումբը կմեկնի շրջագայությունների։ 

 

 

 

Գլխավոր հերոսուհու ալտեր էգոյի դերում հանդես է գալիս դերասանուհի և երգչուհի Մուսյա Տոտիբաձեն, որը կատարում է Ուիլյամ Բլեյքի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ 

հավելյալ նյութեր