Հասցնել դիտել  «Դատապարտող փորագրանկարը»
Ցուցահանդես

Հասցնել դիտել «Դատապարտող փորագրանկարը»

Գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում կտևի մինչև մայիսի 28-ը։

Լուսանկարները՝ KulturDialog Armenien 

 

Մանրամասն ցուցադրության մասին

Գերմանիայի Արտաքին կապերի ինստիտուտը (ifa), Երևանում Գյոթե կենտրոնի և «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հետ համատեղ 2023 թ․-ի մայիսի 3-ից 28-ը Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում ներկայացնում են գերմանացի հանրաճանաչ գեղանկարիչ և փորագրանկարիչ Օտտո Դիքսի «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայնածավալ ցուցահանդեսը։  Մեծանուն նկարչի հայաստանյան ցուցահանդեսը խորհրդանշում է Գեղարվեստական տպագրության Չորրորդ միջազգային բիենալե, Երևան 2023-ի մեկնարկը։

 

 



Օտտո Դիքսը (1891-1969) գերմանական էքսպրեսիոնիզմի ամենավառ անհատականություններից և Neue Sachlichkeit նկարիչների խմբի ներկայացուցիչ է։
Օտտո Դիքս․ «Դատապարտող փորագրանկար» 1920-1924 լայկնածավալ ցուցահանդեսին ներկայացված են գեղարվեստական տպագրության 86 աշխատանք, որոնք արտացոլում են Առաջին համաշխարհային պատերազմի սարսափը։

 

 

Սոնա Հարությունյանը

 


 


Նախագծի ղեկավարն է Սոնա Հարությունյանը, համադրողը՝ Սոնա Հովհաննիսյանը։ 


 

հավելյալ նյութեր