Հայ կինոյի օր
Կինո

Հայ կինոյի օր

Ապրիլի 16-ին կլինեն տոնական ցուցադրություններ։

Աղբյուր․ Հայաստանի ազգային կինոկենտրոն

Ինչու հենց ապրիլի 16-ին

Խորհրդային Հայաստանի կառավարության 1923թ․ ապրիլի 16-ի «Պետկինոյի կազմակերպման մասին» դեկրետով ստեղծվեց «Պետկինոն», որն ընդամենը երկու տարի անց՝ 1925 թվականին, «Նաիրի» կինոթատրոնի հանդիսավոր բացմանը հանդիսատեսին ներկայացրեց «Խորհրդային Հայաստան»՝ առաջին լիամետրաժ վավերագրական ֆիլմը։ Մեկ տարի անց արդեն հայ կինոն ունեցավ նաև իր առաջին լիամետրաժ համր ֆիլմը․ էկրան բարձրացավ  Համո Բեկնազարյանի «Նամուսը»։ Հայ կինոյի հիմնադիր, կինոռեժիսոր Համո Բեկնազարյանի հետ է կապվում հայկական կինոյի ստեղծման պատմությունը և փառահեղ անցյալը՝ թողնելով ներկան գալիք սերունդներին։

 

Ապրիլի 16-ը 2019 թվականից պաշտոնապես համարվում է Հայ կինոյի օր։ Այդ կապակցությամբ Երևանի կինոթատրոններում ցուցադրվելու են հին ու նոր հայկական ֆիլմեր։ 

 

Ամենահագեցածը կլինի «Մոսկվա» կինոթատրոնի ծրագիրը, որում կներկայացվեն Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից 2019-2020թթ․ աջակցություն ստացած և արտադրված ֆիլմեր, մասնավորապես կարճամետրաժ, որոնց հեղինակները դեբյուտանտներ են (Անգինե Իսանյան, Անժելիկա Թամարյան, Մերի Միքայելյան, Րաֆֆի Մովսիսյան, Ալեքսանդր Բաղդասարյան, Դավիթ Բաբայան)։

 

Ընդհանուր առմամբ ապրիլի 16-ին՝ ժամը 12։00-ից մինչև երեկոյան 17։00-ը կցուցադրվեն հայկական 3 լիամետրաժ և 13 կարճամետրաժ ֆիլմեր (խաղարկային, անիմացիա)։ Այդ թվում անցյալ տարվա Կաննի կինոփառատոնի ծրագրում ընդգրկված Արցախում նկարահանված «Երբ որ քամին հանդարտվի» դրաման։ 

 

Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի թրեյլերը