Ապագա

Հայաստանը կարող է մասնակցել «Ապագայի խաղեր 2024» առաջին միջազգային ֆիգիտալ սպորտային մրցաշարին

2023 թվականի ապրիլի 29-ին Ռուսաստանի փոխվարչապետն ու Թաթարստանի նախագահը բացեցին «Ապագայի խաղեր» մրցաշարի 300 օրվա հետհաշվարկի ժամացույցը միաժամանակ Մոսկվայում և Կազանում:

#Գործընկեր

Վիրտուալ իրականության տարրերով և առցանց քվեստներով 300 օրվա հետհաշվարկի եզակի շոուին մասնակցում էին հայտնի ռուս մարզիկներ և բազմաթիվ այլ հյուրեր: Նոր տեխնոլոգիաների օգնությամբ հանդիսատեսը հյուրերի հետ միասին սկսեց հետհաշվարկը դեպի Ապագայի խաղեր։

 

25 միլիոն դոլար հսկայական մրցանակային ֆոնդով «Ապագայի խաղեր»֊ը լայնածավալ մրցաշար է, որը կանցկացվի պատմության մեջ առաջին անգամ և կունենա միջազգային մրցույթի կարգավիճակ։ Մրցաշարը կտևի ինը օր՝ 2024 թվականի փետրվարի 23-ից մարտի 2-ը Կազանում և կներկայացնի 16 հիբրիդային դիսցիպլիններ։ Ապագայի խաղերին կմասնակցի 2000 մարզիկ ավելի քան 100 երկրից։

 

Մրցաշարը բաց է ՀՀ֊ից մասնակիցների համար: Մասնակցության հայտը լրացնել այստեղ։