Հայկական արվեստը՝ համաշխարհային համատեքստում․ երկօրյա համաժողով
Համաժողով

Հայկական արվեստը՝ համաշխարհային համատեքստում․ երկօրյա համաժողով

Մայիսի 15-ին և 16-ին Armenian Modern and Contemporary Art Project (AMCA)-ը կներկայացնի «Մշակութային համատեքստ և ինքնություն․ հայկական արվեստը համաշխարհային երկխոսության մեջ» միջազգային համաժողովը։ Այն կմիավորի հետազոտողների, համադրողների և տարբեր հաստատությունների Հայաստանից, Եվրոպայից և առավել լայն տարածաշրջանից։

#Արվեստ

Երկօրյա ծրագիրը կառուցված է չորս հիմնական ուղղությունների շուրջ՝ հաստատություններ, աջակցություն և մշակութային քաղաքականություն, թվային գիտելիք և արվեստի ապագա, գեղարվեստական երկխոսություններ և ազդեցություններ, ժամանակակից հայկական արվեստի շարժումներ։ 

 

Համաժողովը AMCA նախաձեռնության առաջին խոշոր հանրային միջոցառումն է: AMCA-ն երկարամյա նախագիծ է, որը ձևավորվել է միջազգային հետազոտությունների և համագործակցության արդյունքում։ Այն նպատակ ունի արձագանքել համաշխարհային արվեստի պատմության մեջ հայկական արվեստի սահմանափակ ներկայացվածությանը և նպաստելու ապագա հրատարակությունների ստեղծմանն ու թվային արխիվի զարգացմանը։

 

Մասնակիցների թվում են միջազգային առաջատար մասնագետներ՝ դոկտոր Իեն Ռոբերթսոնը, Պեդրո Լապան և Ալֆրեդո Կրամերոտտին, ինչպես նաև տարածաշրջանային հաստատություններ և արվեստագետներ։ 

 

«Հայկական արվեստը երկար տարիներ մնացել է համաշխարհային արվեստի պատմության լուսանցքում՝ ոչ թե արժեքի բացակայության, այլ բավարար ներկայացվածության և համակարգված հետազոտության պակասի պատճառով»,- նշում է AMCA ղեկավար Զառա Ուզունյան-Հալպինը։ 

 

«Այս համաժողովը կարևոր քայլ է միջազգային մասնագիտական երկխոսության ձևավորման, նոր համագործակցությունների ստեղծման և հայկական արվեստը գլոբալ մշակութային քարտեզի վրա առավել տեսանելի դարձնելու ուղղությամբ»,- նշում է AMCA-ի փոխտնօրեն և հետազոտությունների ղեկավար, համաժողովի նախագահող դոկտոր Իեն Ռոբերթսոնը։ 

 

Համաժողովն իրականացվում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության աջակցությամբ, Հայաստանում Գյոթե ինստիտուտի և EUNIC-ի հետ գործընկերությամբ։

հավելյալ նյութեր