Կոնդ
19.01.2021
Հայտարարվել է Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ
Հայտարարվել է Կոնդի զարգացման էսքիզ-նախագծի մրցույթ։
Լուսանկարը՝ wikiwand.com
ՀՀ քաղաքաշինության կոմիտեն տարածել է հետևյալ հայտարարությունը․ «ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ»: