Հենրիկ Մամյան․ «Շնչող էջեր»
Ցուցահանդես

Հենրիկ Մամյան․ «Շնչող էջեր»

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվում է «Շնչող էջեր» ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված 20-րդ դարի երկրորդ կեսի հայկական գրաֆիկայի առանցքային դեմքերից մեկի՝ նկարիչ Հենրիկ Մամյանի ծննդյան 90-ամյակին։

Ցուցադրության բացումը՝ հունիսի 20-ին, ժամը 16:00-ին

 

Հայսցե՝ ք. Երևան, Արամի 1, Հայաստանի ազգային պատկերասրահ

#Արվեստ

«Շնչող էջեր» ցուցադրությունը միավորում է արվեստագետի ստեղծագործական ժառանգության ամենախոսուն նմուշները՝ գրքային նկարազարդումները, գծանկարները, ինչպես նաև կրոնական թեմաներով մոնումենտալ գործերը, որոնք հավաքագրվել են Հայաստանի ազգային պատկերասրահի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի և ընտանիքի մասնավոր հավաքածուներից:

 

 

 

Հենրիկ Մամյանի գրքային գրաֆիկայի ժամանակագրական զարգացումն արտացոլող՝ չորս սրահի տրամաբանությամբ կառուցված «Շնչող էջեր» ցուցահանդեսը հնարավորություն է տալիս դիտարկելու արվեստագետի գրաֆիկական ժառանգությունը ոչ միայն որպես պատկերազարդման բարձրարվեստ նմուշ, այլ որպես ինքնուրույն գեղարվեստական մտածողության դրսևորում և մշակութային վավերագիր։

 

 

 

Ցուցահանդեսի համադրողն է Մարգարիտա Խաչատրյանը։ 

հավելյալ նյութեր