«Հոկտեմբեր–նոյեմբեր»
Ցուցահանդես

«Հոկտեմբեր–նոյեմբեր»

Մարտի 13-ին Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց-թանգարանում բացվեց խճանկար-հայելիների «Հոկտեմբեր–նոյեմբեր» ցուցահանդեսը։

Աղբյուր՝ «Հոկտեմբեր –նոյեմբեր»

 

Լուսանկարները՝  Սիրանուշ Մխիթարյանի

 

Գործերն արվել են 2020 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին մի խումբ արվեստագետների՝  Անի Թունյանցի, Վինսենտ Պրիանոնի, Միհրան Մարտիրոսյանի, Կրիստինա Ամիրխանյանի, Նարեկ Բարսեղյանի, Կարեն Օհանյանի և Սիրանուշ Աղաջանյանի կողմից հենց այն ընթացքում, երբ Հայաստանը գտնվում էր ծանր պատերազմական իրավիճակում: 

 


Հայելիները ստեղծվել են Սիրանուշ Աղաջանյանի՝ Ֆիրդուսում գտնվող խճանկարի արվեստանոցում։  Հակադրվելով պատերազմին, դրա ավերիչ հետևանքներին, մահվանն ու կորուստներին, արվեստագետները շարունակել են ստեղծագործել ու ապրել՝ լինելով հոգեբանական շատ հակասական վիճակում։ Պատերազմն անխուսափելի է, բայց արվեստագետները փորձել են չպատերազմել պատերազմի ժամանակ։  


Ցուցահանդեսի բացման օրը այցելուներին ներկայացվեց նաև Անահիտ Ստեփանյանի երաժշտական գործը՝ Sound art-ը, որը նույնպես ստեղծվել է պատերազմի ընթացքում։
Ցուցահանդեսը գործելու է մինչև մարտի 30-ը, այնպես որ դեռ հնարավորություն ունեք այցելելու ու տեսնելու խճանկար-հայելիներն ու ձեր արտացոլանքը դրանցում։ 
Մարտի 30-ից հետո գործերը կտեղափոխվեն Իլիկ արտ-սրճարան, որտեղ և վաճառքի կհանվեն, իսկ վաճառքից ստացված հասույքը կտրամադրվի պատերազմից տուժած զինվորներին։ 

 

հավելյալ նյութեր