Hosq-ը միավորում է գիտությունը, երաժշտությունն ու ժամանակակից թատրոնը
hosq

Hosq-ը միավորում է գիտությունը, երաժշտությունն ու ժամանակակից թատրոնը

Maison Marom հիմնադամի (Hosq) երեք տարբեր նախաձեռնությունները՝ մեկ ընդհանուր տեսլականի շրջանակում:

Տեքստը և լուսանկարները՝ Maison Marom-ի

 

 

#Արվեստ

Հունիսին Hosq-ը իրականացրեց միանգամից երեք խոշոր նախաձեռնություն՝ միավորելով կրթությունը, ձայնային փորձարարությունը և ժամանակակից կատարողական արվեստը։ Միջոցառումներին ներգրավված էին տարբեր ոլորտների ներկայացուցիչներ՝ դպրոցականներից մինչև արվեստագետներ, երաժիշտներ, ու փառատոնային մասնագետներ Հայաստանից և արտերկրից։ 
 

Որպես Maison Marom էկոհամակարգի կարևոր մասնիկ՝ Hosq-ը ստեղծում է հարթակ, որը միավորում է արվեստը, գիտությունը, կրթությունն ու տեխնոլոգիան՝ մեկ ընդհանուր գաղափարի ու նպատակի շուրջ։ Մշակույթը կենսակերպ է՝ ապրելու, զգալու և համատեղ ստեղծագործելու գործընթաց։

Դասասենյակից մինչև փորձարարական լաբորատորիա, ձայնային հարթակներից մինչև բեմ՝ Hosq-ը դուրս է բերում մշակույթը սովորական սահմաններից. հիմնադրամն ապացուցում է, որ ստեղծարարությունը կարող է զարգանալ այնտեղ, որտեղ ստեղծվում է ազատ մտածելու, փորձելու ու միմյանց հետ կիսվելու միջավայր։

 

 

Դպրոցը՝ գիտության և արվեստի խաչմերուկ

Hosq-ը հատուկ կրթական ծրագիր իրականացրեց «Արվեստի և գիտության ցուցահանդես դպրոցներում» նախաձեռնության շրջանակներում: Երևանի թիվ 57 և Չարենցավանի՝ Ստեփան Ավանյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցների աշակերտները, մի շարք հանդիպումների ընթացքում, թիմային նախագծեր մշակեցին՝ բացահայտելու, թե ինչ ընդհանրություններ ունեն գիտության, տեխնոլոգիայի և արվեստի ոլորտները: Աշակերտները սովորեցին աշխատել թիմերում, հետազոտել, ստեղծել, ստեղծագործել, և ներկայացնել ստեղծածը։
 

Հանդիպումներն օգնեցին աշակերտներին ուսումնասիրել հրապարակային ելույթների կարևորությունը, զարգացնել քննադատական ​​մտածողությունը և կիրառել ստեղծագործական փորձարկումները:

 

 

Ձայնային փորձարարություն

Հաջորդ նախաձեռնությունը WOODS նորարար կենտրոնում էր: Հիմնադրամի Notations երաժշտական ​​լաբորատորիայի շրջանակներում Hosq-ը Rambalkoshe ժամանակակից արվեստի թանգարանի հետ համատեղ փորձարարական երաժշտության երեկո էր կազմակերպել։

 

Միջոցառումը բացեց գերմանացի արտիստ և կոմպոզիտոր Ռոբերտ Լիպպոկը՝ կիսվելով իր փորձառությամբ ձայնի, երաժշտական հնչողության, ժամանակակից համակարգերի և իմպրովիզացիայի վերաբերյալ: Բացի այդ Լիպպոկը հանդես եկավ կենդանի կատարմամբ:


Այնուհետև ներկայացվեց Glacier Music նախագիծը, որը կլիմայական տարբեր երևույթները վերածում է ձայնի։ Հայկ Կարոյին իրական ժամանակում այդ հնչյունները զուգակցեց տեսապատկերների հետ։

 

Երեկոն ավարտվեց Լիպպոկի, Կարոյիի և Hosq-ի թիմի ղեակվար Անդրիեշ Գանդրաբուրի համատեղ իմպրովիզացիայով:

 

Hosq-ը՝ Chronofest 2025 փառատոնի գործընկեր

Hosq-ը միացավ նաև Chronofest 2025 փառատոնին՝ աջակցելով ժամանակակից կատարողական արվեստի մի շարք նոր նախագծերի իրականացմանը։

 

 

  • Kap” ներկայացումը՝ մշակված հայ և իրանցի մասնակիցների կողմից Études Lab #1-ի շրջանակներում, հետազոտեց կարեկցանքի թեման։
  • Embodiment of Connectivity”-ն վերծանեց շարժումը որպես հաղորդակցության միջոց։
  • How Do We Act When We Are Not?” նախագիծը ամբողջովին ստեղծվել էր իմպրովիզացիայի հիմքով՝ առանց սցենարի։
  • What’s the Point of It All?”-ն իր հերթին քննարկման ձևաչափով  բարձրացրեց ինչու ենք մենք ընդհանրապես ելույթ ունենում հարցը, որին հաջորդեց հանրային զրույց՝ Մարինա Դավիդովայի և «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի հիմնադիր նախագահ Արթուր Ղուկասյանի մասնակցությամբ։

 

Maison Marom-ի գործունեության առանցքային գաղափարն է՝ մշակույթը չպետք է առանձնանա կրթությունից, գիտությունն էլ՝ արվեստից։ hosq-ի ծրագրերն ընդլայնում են կրթական միջավայրի սահմանները՝ այն վերածելով ստեղծարարության հարթակի:

հավելյալ նյութեր