Հրաշալի օր Rien-à-Porter-ի հետ՝ ապագայի Երևանում
Ապագա

Հրաշալի օր Rien-à-Porter-ի հետ՝ ապագայի Երևանում

Maison Marom lifestyle ընկերությունների խումբը շարունակում է իր ակտիվ գործունեությունը Երևանում։ Դրա կարևորագույն բաղադրիչն է լինելու հունիսին բացվող Rien-à-Porter Lifestyle Store խանութը։ Ընկերության հետ երևակայել ենք, թե ինչպիսին կլինի մոտ ապագայի իդեալական երևանյան օրը, երբ գործեն Rien-à-Porter-ն ու մյուս նախագծերը. առավոտյան սուրճից մինչև մշակութային հանդիպումներ։

Նկարազարդումները՝ Maison Marom 

#Գործընկեր

Առավոտ. կենսատու սուրճն ու մելոնպանը

Արթնանում եմ, ուղեղս դեռ մշուշոտ է։ Հեռախոսում՝ ծանուցումներ, գլխում՝ դեռ երազի ռիթմը։ Քանի՞սն է՝ իրականում կարևոր չէ։ Եթե սուրճ չեմ խմել, օրը չի սկսվել։ Բայց որտե՞ղ խմել, ի՞նչ խմել… Դեռ քնաթաթախ, կարծես ավտոմատ ռեժիմով քայլում եմ Պուշկին 35, հասնում եմ Rien-à-Porter café։

 


Այստեղ սուրճը կարծես խոստում լինի։ Խոստում, որ օրը լավ է լինելու։ Իսկ մելոնպանը… այո, քիմքի համար սա քնքուշ ու փափուկ քաղցրավենիք է։ Բայց նաև ճամփորդություն է դեպի համերի պատմություն։ Դեմքիս տեսնելով հիացմունքը՝ ինձ պատմում են, որ մելոնպանը ճապոնական հայտնի քաղցրավենիք է, որ շուրջ մեկ դար առաջ հորինել է Տոկիոյի «Իմպերիալ» հյուրանոցում աշխատող հայ հացթուխ Հովհաննես Ղևենյանը՝ միախառնելով ռուսական, ֆրանսիական ու ավստրիական հացթուխական ավանդույթները։ Ապրի՛ մեր տաղանդավոր հայրենակիցը։ Ու ապրի՛ Rien-à-Porter Lifestyle Store-ը, որ մելոնպանը բերել է տուն՝ Երևան։ 


Նստում եմ, կում անում… Գերբնական զգացողություն, շնորհակալություն բարիստային համբերության, գիտելիքի ու իմ տրամադրությանը հարմար դիպուկ ընտրության համար։ Եվ ահա, գավաթը ձեռքիս, մելոնպանի բույրն օդում՝ ծուլորեն թերթում եմ ԵՐԵՎԱՆ քաղաքի ամսագրի թարմ թողարկումը (ու՞ր են սթիքերները), մեկումեջ հիանում սրճարանի էսթետիկ ինտերիերով, ու ամեն ինչ տեղն է ընկնում։

 

Կեսօր. հագնելու բան չկա… թե՞ կա

Իսկ հետո, երբ իսկապես արթնանում եմ, գալիս է այդ պահը։ Հիշում եմ նախասրճային առավոտյան քնաթաթախ հուսահատությունս, երբ նայեցի լիքը զգեստապահարանին ու գիտակցեցի. «Հագնելու բան չկա»։ Բայց հետո թեթևացած շունչ եմ քաշում, քանի որ ես նաև գիտեմ լուծումը. չէ՞ որ արդեն Rien-à-Porter Lifestyle Store-ում եմ։ 


Նախ՝ պարզապես շրջում եմ, հիանում խանութի տեսականիով. չքնաղ զգեստներ ու աքսեսուարներ լավագույն համաշխարհային բրենդներից, գումարած հատուկ ուշադրություն նրանց, ովքեր նրբորեն ընդգծում են հայկական ինքնությունը՝ A.W.A.K.E., Serapian, Nensi Avetisian… Ոմանց կարող է միամտաբար թվալ, թե սա պարզապես շորի խանութ է, թեկուզև հարուստ տեսականիով։ Բայց ես հո լավ գիտեմ, որ սա շատ ավելին է. Rien-à-Porter Lifestyle Store-ում ձեզ հասկանում են կես բառից, ձեռք են մեկնում ու ապահովում այն, ինչ դեռ մեր պապերը կոչել են occasion look, այսինքն՝ հատուկ առիթի տեսք։ Ահա հրաշալի լուք՝ հանգստյան օրերին Եվրոպա թռչելու, իսկ սա իդեալական կլիներ Դիլիջանում ընկերոջս հարսանիքին տժժալու համար։ Բայց կոնկրետ այսօր առիթս hosq մշակութային հաբում շատ հավես ու ստեղծարար մարդկանց հետ աշխատանքային հանդիպումն է։ Marom Peaceful Label-ի արտադրանքը հենց ինքն է, որ այսօր պետք է. ամեն մի կար, ամեն մի ծալք ժամանակակից տենդենցների միջով արտահայտում է հայկական դարավոր ավանդույթները… 

 


Քիչ անց ավարտում եմ նաև մազերիս հարդարումն ու լուքս պատրաստ է։ Բայց չեմ շտապում արագ հեռանալ։ Թեև հետո էլ, երբ ուզեմ, ինչ ուզեմ, կարող եմ ձեռք բերել Rien-à-Porter Lifestyle Store-ի e-com հարթակից, բայց այս միջավայրն ուրիշ է։ Դիզայներական իրերի անկյունում տեսնում, սիրահարվում ու ձեռք եմ բերում սիրելի ընկերուհուս համար գեղեցիկ կերամիկական հավաքածու, ընտրում մազերի խնամքի հարմար միջոց ու հանկարծ նկատում եմ պաստառի վրայից նայող Լեոյին՝ կովկասյան ընձառյուծ է, Rien-à-Porter-ի մասկոտը։ Ես նայում եմ նրան։ Նա՝ ինձ։ Մենք հասկանում ենք իրար։

 

 

Լանչից հետո. ջելատոն ու Արարատը

Ժամանակն է դանդաղել։ Երևանյան շոգը սկսում է կիզել։ Բայց դրան էլ կա պատասխան։ Gelatateria Rien-à-Porter-ում վերցնում եմ աննման մի ջելատո ու քայլում Կասկադ։ Այստեղ կարծես ամեն ինչ նույնն է, բայց նաև ամեն անգամ մի քիչ ուրիշ, մի քիչ նոր։ Դա էլ ամեն անգամ գրավում է, կանչում այստեղ։ Կասկադի բարձունքից Արարատն ինչպես միշտ վեհաշուք է, ջելատոն՝ թարմացնող։ Ու ես՝ ներկա։ Ինչ լավ է լինել։

 

 

Երեկո. վերածնված ԱՕԿՍ-ը

Ինչ լավ է, որ կա ԱՕԿՍ-ը։ Հիշում եմ ՝ քայլում էի Աբովյանով, նայում այս լուռ շենքին, հասկանում՝ լիքը ասելիք ունի, բայց հարցնող չկա։ Նայում էր լուռ, մոռացված։ Հիմա այստեղ կյանքը եռում է։ Ներսում ՝ արվեստանոցներ, սաունդ լաբորատորիա, արարող մարդիկ։ Տեսնում եմ նկարիչների, լսում փորձարարական երաժշտություն, զրուցում մարդկանց հետ։ Ամեն ինչ շարժման մեջ է։ Ամեն ինչ՝ կենդանի։ ԱՕԿՍ-ն այլևս չի լռում, այլ պատմում է, կիսվում, սովորեցնում։ Այսպես մտորելով գտնում եմ ԱՕԿՍ-ում վերջերս բացված hosq-ի հաբը, որտեղ ինձ կարծես թե արդեն սպասում են։

 

Օրվա վերջ. նոր գաղափարների սկիզբը hosq-ում

Hosq-ում հանդիպելու եմ ստեղծագործ ընկերներիս։ Կուզեի ասել, որ վաղուց չէինք հանդիպել ու պարզապես բլբլալու կարիք ունենք, բայց մեզ մոտ սովորաբար ամեն բլբլոց վերածվում է նոր ստեղծարար (ու սովորաբար շատ խենթ ու խելառ) գաղափարի։ Իսկ այդպիսի գաղափարները քննարկելու ավելի լավ տեղ հնարավոր չի գտնել։ Բայց մուտքի մոտ հասկանում եմ՝ երաժշտությունն արդեն սկսվել է։ Լայվ սեթ։ Մարդիկ նստած են, ոմանք պարում են, մյուսները՝ պարզապես ժպտում։ Ես նստում եմ՝ գինով բաժակը ձեռքիս, երաժշտության միջով նայում եմ այս ամբողջ օրվան ու մտածում. ամեն ինչ ճիշտ եղավ։ 


Իսկ սեթից հետո անպայման կքննարկենք մեր խենթ ու խելառ գաղափարն ու մի օր անպայման այն կյանքի կկոչենք։ Ինչպես որ կյանքի են կոչվել Maison Marom-ի այս նախագծերը։

հավելյալ նյութեր