ibis հյուրանոցային ցանցը նշում է 50-ամյակը
Հյուրանոց

ibis հյուրանոցային ցանցը նշում է 50-ամյակը

Բյուջետային տիպի հյուրանոցային բրենդը ներառում է ավելի քան 2500 հյուրանոց՝ աշխարհի 79 երկրներում (դրանցից մեկն է ibis Yerevan Center-ը)։

Ցանցի մասին՝ մանրամասն

#Գործընկեր

1974 թվականին Ֆրանսիայում հիմնադրված բրենդի հիմքում ի սկզբանե ընկած են եղել հասանելիությունը, նորարարությունը և որակը։ Այդ երեք սկզբունքերով առաջնորդվելով ibis-ը դարձավ Եվրոպայի առաջին հյուրանոցային բրենդը, որն առաջարկեց իր հաճախորդներին բարձրորակ սպասարկում՝ հասանելի գնով։ 

 

ibis Styles Chelyabinsk

 

ibis Styles Tbilisi

 

Բրենդի հյուրանոցները բաժանվում են երեք տեսակի՝ ibis, ibis Styles և ibis Budget: Մինչև այս տարվա վերջ ibis-ը պատրաստվում է բացվել նաև 80-րդ երկրում․ նոր հյուրանոցն իր դռները բացելու է Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում։ 

 

ibis հյուրանոցները կազմում են Accor ընկերության մասը, որն իր հերթին ունի ավելի քան 5500 հյուրանոց ավելի քան 110 երկրներում։

 

Ibis Budget Amsterdam