Իդրամ․ տեխնո ժամանցի տեխնո աջակիցը
Փող

Իդրամ․ տեխնո ժամանցի տեխնո աջակիցը

Էլեկտրոնային վճարումների հավելվածի ակտիվ մասնակցությունը տեխնո իվենթներին։

Տեքստը՝ Մարգարիտ Միրզոյանի

 

Լուսանկարները՝ Հարություն Մալխասյանի

 

ԵՐԵՎԱՆ #71 | 2021

 

#Գործընկեր #Ռեյվ

Վերջին ժամանակներին բնորոշ մի շատ սովորական երևույթ․ ցանկացած ժամանցային միջոցառման ժամանակ, անկախ մեզնից, հայացքով փնտրում ենք Իդրամով վճարելու մասին հուշող սթիքերը կամ Իդրամի շապիկով աշխատակցին։ Մեկ ուրիշը․ մեր եկող ամսվա ժամանցային օրացույցն էլ կազմում ենք ըստ Իդրամ հավելվածի «Տոմսեր» բաժնի։ Այսպես, էլեկտրոնային վճարման հավելվածն աջակցում է էլեկտրոնային երաժշտությանը Հայաստանում։ Ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը, առևտրային մարքեթինգի ենթաբաժնի ղեկավար Նանե Ավետյանը և ԲԹԼ ու միջոցառումների թիմի ղեկավար Էլեն Փանոսյանը Motor Yerevan-ում Կոնոբայի իվենթի ժամանակ ԵՐԵՎԱՆին պատմել են իրենց աշխատանքի հետնաբեմից։ 

 

 

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՍԻՆ 

 

Գոռ

Երկու տարի առաջ Իդրամ ընկերությունը ռեբրենդինգ եղավ ու բազմաթիվ ուղղություններից զատ նաև որոշեց ուշադրություն դարձնել ժամանցային ոլորտին։ Ընկերության համար առաջնային են մարդիկ, նրանց ամենօրյա վճարումների հարմարավետությունն ու արագությունը։ Ժամանցային ոլորտում ներգրավվելով՝ մենք կարողացանք նաև երիտասարդությանը ներկայացնել Իդրամի միջոցով վճարումներ կատարելու առավելությունները։ Բացի այդ, ինչը պակաս կարևոր չէ, կարողացանք աջակցել նաև միջոցառումների կազմակերպիչներին՝ առաջարկելով վճարումները ստանալու ավելի հարմարավետ՝ անհպում տարբերակներ և մի նոր գործիք, որը հնարավորություն է տալիս միջոցառման տոմսերը վաճառել անմիջապես հավելվածում՝ հայտնվելով 350 000-ից ավելի ամսական ակտիվ օգտատերի առջև։ 

 

Նանե 

Այսօր շատերը, երբ տեղյակ չեն քաղաքային միջոցառումներից, անցնում են Իդրամի տոմսերի բաժինը և այդտեղից որոշում, թե ուր գնալ։ Լինում են դեպքեր, որ միջոցառումը դեռ հավելվածում տեղադրված չէ, բայց զանգերի կենտրոնը պայթում է. բոլորը նույն հարցն են տալիս՝ ե՞րբ այս կամ այն միջոցառման տոմսերը կհայտնվեն ձեզ մոտ։

 

Գոռ 

Ամենաթարմ օրինակը Բորիս Բրեիխայի համերգն էր, որը հետաձգվեց, քանի որ արտիստը քովիդով հիվանդացավ և չեղարկեց իր համերգները մի քանի քաղաքներում։ Կազմակերպչի էջում պարզապես հրապարակվել էր, որ Բորիս Բրեիխան գալիս է Հայաստան և այդ պահից սկսած մենք անընդհատ զանգեր էինք ստանում։ Նույնիսկ դեռ չէինք որոշել՝ միանո՞ւմ ենք այդ միջոցառմանը, թե ոչ։ Երբ արդեն պաշտոնապես միացանք, առաջին երկու օրվա ընթացքում շուրջ հազարից ավել տոմս վաճառվեց։

 

 



 

ԹԻՄԻ ՍԱՀՈՒՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Նանե 

Իդրամի թիմին իմ միանալու նույն օրը սկսվեց Silk Note փառատոնը, որին զուգահեռ անցկացվոմ էր նաև Օլիվեր Կոլեցկիի միջոցառումը։ Պատկերացրեք ծավալը՝ մի քանի ընկերության թիմեր, երկու անցկացման վայր, շուրջ երեք օր անընդմեջ աշխատանք։ Գժական վիճակ էր, բայց հաջողեցինք մեծապես հենց այդ սահուն աշխատանքի շնորհիվ։

 

Էլեն 

Մեկ այլ մեծ միջոցառում էր Երևանի Գինու օրերը, որին զուգահեռ ընթանում էր նաև Alteration էլեկտրոնային երաժշտության փառատոնը և Polocorp-ի միջոցառումը։ Այդպես թիմերով վազում էինք մի միջոցառումից մյուսը։ Չնայած որ ես ու Նանեն թիմերի ղեկավարներն ենք, բայց բոլորի հետ հավասար աշխատել ենք, որպեսզի ամեն բան լավ ստացվի։ Կամ, օրինակ՝ Ռիկարդո Վիյալոբոսի համերգին գիշերվա 11-ից առավոտվա 9-ը մեր թիմի հետ բարերի մոտ կանգնած հավասար աշխատել ենք։

 

Գոռ

Ի դեպ, գուցե վերջերս նկատած կլինեք, որ շատ են հենց էլեկտրոնային երաժշտության միջոցառումները։ Սա մի ուղղություն է, որը ցանկանում ենք զարգացնել Հայաստանում, քանի որ փորձը ցույց է տալիս, որ բացի նրանից, որ մեր երիտասարդությունը ծանոթանում է արտասահմանյան արտիստներին և զարգացնում ճաշակը, նաև, հատկապես վերջին միջոցառումներին, բազմաթիվ զբոսաշրջիկներ են գալիս Հայաստան նույն Վրաստանից, Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Գերմանիայից։ Սա մի լավ մշակույթ է, որին Իդրամը ցանկություն ունի աջակցել ոչ միայն վճարման լուծումներ առաջարկելով, այլ ներդրում կատարելով։

 



 

ԻԴՐԱՄԸ ՍԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Էլեն

Բնականաբար մարդկանց համար Իդրամը մեծ նորություն էր։ Փաստացի վերանում են քեշ ու քարտ հասկացությունները։ Սկզբում հաճախորդները զարմացած մոտենում էին մեր աշխատակիցներին, ովքեր իրենց օգնում էին և բացատրում։ Բայց արդեն հաջորդ միջոցառմանը մարդիկ տեսնում էին Իդրամի շապիկով աշխատակցին և ուրախանում էին։ Հարցնում էին՝ այստեղ cash-back ունեք, չէ՞, կամ այս կամ այն համերգի տոմսերը ե՞րբ կունենաք, ե՞րբ կլինի ձեր հաջորդ ակցիան։

 

Նանե

Հերթերում կանգնած արդեն Իդրամից տեղյակ հաճախորդներն իրենք էին սկսում նորեկներին պատմել ու բացատրել, թե Իդրամն ինչպես է աշխատում։ Արդեն շուրջ երկու տարի է այս թիմի հետ եմ և նկատել եմ, թե ոնց է փոխվել մարդկանց վերաբերմունքն Իդրամով վճարումներ կատարելու նկատմամբ։ Առաջ «վաճառում» էինք Իդրամը հաճախորդներին և կազմակերպիչներին, այսօր իրենք են մեզ փնտրում։

 

Գոռ

Գիտեք, մենք մի կարգախոս ունենք՝ Idram we trust, և մեր կողմից սպասարկվող բոլոր միջոցառումների մարքեթինգային նյութերի վրա նշվում է՝ Trusted by Idram` «Իդրամը վստահում է»։ Հպարտությամբ կարող եմ ասել, որ սա դարձել է որակի որոշակի չափանիշ։ 

 

 



 

ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ԱՆՔՈՒՆ ԳԻՇԵՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Էլեն

Մինչ հաճախորդների գալը մեծ կազմակերպչական աշխատանքներ են տարվում միջոցառման վայրում։ Մինչև դուք գալիս եք խմել-պարել-ուրախանալու, մենք հասցնում ենք հոգնել, բայց, երբ հաճախորդները գալիս են և սկսում են ուրախանալ, դա մեզ ուժեղ դրայվ է տալիս թե՛ ուրախանալու, թե՛ աշխատելու համար։ 

 

Նանե 

Իրականում նախապատրաստական աշխատանքները մեկնարկում են միջոցառումից առնվազն մեկ ամիս առաջ։ Սկզբում տեղադրում ենք տոմսերը մեր հավելվածում։ Հետագա քայլերը մեծապես կախված են միջոցառման անցկացման վայրից և կազմակերպիչների ցանկություններից։ Alteration փառատոնը մեր առաջին փորձն էր բացառապես առանց քեշ վճարումներ ընդունելու, քանի որ կազմակերպիչները որոշել էին ընդհանրապես հրաժարվել թղթադրամից։ 

 

Էլեն

Միջոցառումից առնվազն երկու շաբաթ առաջ սկսում ենք մտածել տեղում կատարվելիք տեխնիկական կարգավորումների մասին գործընկեր կազմակերպությունների հետ միասին։ Վերջնական նպատակն Իդրամով վճարելու փորձառությունն է։ Մեզ պետք է, որ հաճախորդը վերջում պարզապես գա և սկանավորելով QR կոդը՝ կատարի իր գնումը և շարունակի ուրախանալ։

 

Հենց միջոցառման օրը գրեթե առավոտից լինում ենք միջոցառման վայրում, որ բոլոր հնարավոր հարցերը լուծենք։ Գանձապահներին, մուտքի մոտ տոմս վաճառող աշխատակիցներին օգնում ենք գլուխ հանել համակարգից, ստուգում ենք տեխնիկական հարցերը։ 

 

Գոռ

Օրինակ՝ հենց այս պահին մենք նստած այս սենյակում զրուցում ենք, իսկ սրահում Իդրամի և գործընկեր կազմակերպությունների երեսունից ավելի աշխատակիցներ անում են ամեն բան, որպեսզի ընթացքը սահուն լինի։ Այդ թվում՝ մեր SMM մենեջերը, լուսանկարիչները, դիզայներները, կոմերցիոն և տեխնիկական թիմը։ Մենք այստեղ ենք մինչև վերջին հաճախորդ։ Շունչ կքաշենք, երբ բոլորից հետո դուռը փակենք։