Ineco Store․ բանկային փորձառության նոր ձևաչափ՝ Ինեկոբանկից
Ֆինանսեր

Ineco Store․ բանկային փորձառության նոր ձևաչափ՝ Ինեկոբանկից

Կասկադը շարունակում է մնալ երևանյան ժամանցի ու հանգստի ամենասիրելի վայրերից մեկը։ Այնքան, որ նույնիսկ բանկային փորձառությունն այստեղ հարմարավետ ու հաճելի է։ Ապացույցը Ինեկաբնկի Ineco Store-ն է։

Լուսանարները՝ Կարեն Սարդարյանի

 

Ineco Store-ը գործում է երկուշաբթիից շաբաթ՝ առավոտյան 09:05-ից մինչև երեկոյան 22:00-ը՝ առաջարկելով առավել հասանելի, հարմարավետ և նոր սերնդի սպասարկում յուրաքանչյուր հաճախորդի համար։

 

 

#Գործընկեր

Առաջին բանը, որ անցնում է այցելուի մտքով դեռ դրսից ցուցափեղկից հայացք նետելու պահին՝ Կասկադում նոր հարմարավետ, մոդայիկ ինտերյերով սրճարանն է բացել․ արևոտ սրահ, տրամադրող կահույք, սուրճի բույր։ Բայց սա Ինեկոբանկի՝ Բաղրամյան պողոտա 2/83 հասցեում վերաբացված  «Կասկադ» մասնաճյուղն է, որը կոտրում է բանկի և հաճախորդի միջև գոյություն ունեցող ավանդական սահմանները։ 

 

 

 

Չզարմանաք, եթե չգտնեք բանկերին հատուկ դասական սպասարկման սեղանները․ խորհրդատուները աշխատում են շարժական ձևաչափով՝ օգտագործելով պլանշետներ և շփվելով հաճախորդների հետ այն վայրում, որտեղ նրանք իրենց առավել հարմարավետ են զգում՝ լինի դա հանգստի գոտին, սպասասրահը, թե սրճարանի անկյունը։ Բանկում վստահ են, որ այս մոտեցման արդյունքում բանկային միջավայրը վերածվել է բաց և անմիջական տարածքի, որտեղ շփումը կառուցվում է անհատական խորհրդատվության վրա։

 

«Մենք գիտենք, որ մեր հաճախորդները հաճույքով են օգտվում թվային ուղիներից, սակայն հաճախ նաև գնահատում են կենդանի շփումը՝ ինտերակտիվ հարցուպատասխանի ձևաչափով, որն ապահովում է ավելի համապարփակ ֆինանսական խորհրդատվություն։ Ineco Store-ում մենք ձգտում ենք համատեղել այդ երկու աշխարհները՝ ստեղծելով միջավայր, որտեղ թվային հարմարավետությունն ու իրական շփումը լրացնում են միմյանց», - «Կասկադ» մասնաճյուղի վերաբացման կապակցությամբ նշել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։

 

 

 

Խոսելով թվային լուծումների մասին, չի կարելի չնշել Ineco Store—ի ինքնասպասարկման սարքավորումները (cash-in և cash-out ծառայությունների համար), որոնք գործում են 24/7 ռեժիմով։ Տերմինալները բացառիկ են շուկայում իրենց ժամանակակից դիզայնով և ընդլայնված ֆունկցիոնալությամբ՝ ապահովելով արագ, հարմար և բարձրակարգ սպասարկման փորձ։ Այս լուծումը հնարավորություն է տալիս հաճախորդներին իրականացնել իրենց գործարքները ցանկացած պահին՝ անկախ մասնաճյուղի աշխատանքային ժամերից (բայց աշխատանքային ժամերին գործընթացը կարելի է համատեղել սուրճի հետ)։

 

 

 

 

«Ineco Store-ի նպատակը միայն գործարքների իրականացումը չէ, այլ առօրյա և ռազմավարական ֆինանսական որոշումների կայացման աջակցությունը։ Այստեղ հաճախորդները կարող են ստանալ խորհրդատվություն հիփոթեքային վարկերի, խնայողությունների պլանավորման կամ խոշոր գնումների կազմակերպման հարցերում։ Նոր ձևաչափը ստեղծում է միջավայր, որտեղ արագությունն ու արդյունավետությունը համադրվում են անհատական մոտեցման և վստահության հետ», - ընդգծել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն Հայկ Ոսկանյանը։։