Ինժեներական քաղաքի նախագիծը
Քաղաք

Ինժեներական քաղաքի նախագիծը

Հրապարակվել է Ինժեներական քաղաքի նախագիծը․ այն մշակվել է Storaket ստուդիայում։

Հոլովակն ու պատկերները՝ Storaket 

#Ճարտարապետություն #Գիտություն

 

2016 թվականին հայտարարվեց Նոր Նորքում տեխնոլոգիական ընկերությունների համար նախատեսվող Ինժեներական քաղաքի ճարտարապետական հայեցակարգերի մրցույթ։ Այն ժամանակ հաղթող չընտրվեց, բայց մի քանի տարի անց, երբ կառավարության որոշմամբ հաստատվեց հողատարածքի օգտագործման հնարավորությունը, նախագիծը հանձվեց Storaket ճարտարապետական ստուդիային։ Համալիրը բաղկացած կլինի 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:  

 

 

Storaket-ի ֆբ-էջում նախագիծն այսպես է նկարագրված․ «Ինժեներական քաղաքը, ըստ մեր մոտեցման՝ լուծելու է Բագրևանդի հանրային տարածքների բացակայության խնդիրը։ Կառուցապատումը կազմակերպվել է այնպես, որ ունենանք և՛ փակ (ինժեներական գործառույթ), և՛ բաց (հանրության համար) տարածքներ։ Լաբորատորիան տեղադրված է այնպես, որ մարդիկ առանց խոչընդոտ բարձրանան դրա կանաչ տանիք, որն էլ կամրջի միջոցով միանում է կայանատեղիի կանաչ ծածկին՝ կազմելով ամբողջական հանրային այգի։

 

Քաղաքում՝ որպես ամբողջություն, ստեղծված են հարմարավետ պայմաններ՝ ինչպե՛ս աշխատանքի, այնպե՛ս էլ հանգստի ու ժամանցի համար։ Ինժեներական քաղաքը կկառուցվի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող Համաշխարհային բանկի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք» ծրագրի շրջանակում։»