Ջիմ Ջարմուշ. հետադարձ հայացք
Կինո

Ջիմ Ջարմուշ. հետադարձ հայացք

Ջիմ Ջարմուշի չորս դասական ֆիլմերը՝ մեծ էկրանին։

#Կինո

2023 թվականի փետրվարին «Ինոեկինո» ընկերությունը՝ «Երևան Կինոակումբի» հետ համատեղ կազմակերպում է Ջիմ Ջարմուշի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունը Երևանում՝ նվիրված ամերիկյան պատկերակ անկախ կինոյի 70-ամյա հոբելյանին։ Հանդիսատեսը կկարողանա դիտել ռեժիսորի չորս դասական ֆիլմերը՝ «Սուրճ և ծխախոտ», «Ննջեցյալը», «Գիշեր Երկրի վրա» և «Օրենքից դուրս», որոնք Ջարմուշի ժառանգության կարևորագույն մասն են կազմում։


Բոլոր ցուցադրությունները կանցկացվեն Կինոյի տանը՝ Հայաստանի ամենամեծ էկրանին։ Ֆիլմերը ցուցադրվում են բնագրի լեզվով՝ ռուսերեն և հայերեն ենթագրերով։ Յուրաքանչյուր ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա կինոքննադատ Ալիսա Տայոժնայայի ուղեկցությամբ։ Սեանսից առաջ նա կներկայացնի ֆիլմը, իսկ վերջում այն կքննարկի հանդիսատեսի հետ։

 

 

Տոմսերը կարելի է ձեռք բերել JARMUSCH.AM կայքից

հավելյալ նյութեր