Կարճ հանգիստ․ ի՞նչ անել Թբիլիսիում հանգստյան օրերին
Ճամփորդություն

Կարճ հանգիստ․ ի՞նչ անել Թբիլիսիում հանգստյան օրերին

ibis ընտանիքի հյուրանոցներն առաջարկում են Վրաստանի մայրաքաղաքում երկօրյա հանգստի ու ժամանցի մի քանի լավ տարբերակ։

#Գործընկեր

Մոլորվեք հին քաղաքի բակերում

Եթե Երևանի հին շենքերից ու բակերից գրեթե ոչինչ չի մնացել, ապա Թբիլիսիի պատմական դեմքը հրաշալի պահապանվել է, այդ թվում՝ այն շենքերը, որոնք նախագծել են հայ ճարտարապետները կամ ապրել են հայ առևտրականները։

 

Մի ամբողջ օր, օրինակ, կարելի է տրամադրել Ազատության (նախկին Էրիվանյան) հրապարակի հարակից թաղերում շրջելուն։ Անվերջ կամարներ ու նեղլիկ անցումներ, աղյուսե պատեր, փայտե պատշգամբներ, երբեմն մի քիչ խարխուլ, բայց կյանքով ու պատմությամբ լի։ Չզարմանաք, եթե մտնեք հերթական բակն ու հանդիպեք բակի գլխավոր ծառի տակ սեղանի շուրջ նստած զրուցող հարևաններին։ 

 

 

Իհարկե, հին ու շարունակական պատմություն ունեցող այս փողոցներն ունեն նաև իրենց լեգենդները։ Օրինակ՝ բակերից մեկում շատ վաղուց կայանած խարխուլ «կադիլակը», ասում են, ոչ թե պարզապես գեղեցիկ ռետրո մեքենա է, այլ Լավրենտի Բերիայի անձնական փոխադրամիջոցը։ Իսկ այս գեղատեսիլ պատշգամբներով բակում, ասում են, ապրել է այն գեղեցկուհին, որին սիրահարված Նիկո Փիրոսմանին նվիրել է անթիվ վարդեր, իսկ տասնամյակներ անց այդ լեգենդի հետքերով ծնվել է Ալլա Պուգաչովայի հռչակավոր երգը։ Իսկ ահա այս գեղեցիկ ար-դեկո ոճով զարդարված շենքը 19–րդ դարում կառուցել  է մի մահմեդական առևտրական՝ սիրուհու համար։ Իսկ Ռուսթավելու պողոտայի այս անկյունային շենքում Լագիձեն պատրաստում էր իր հռչակավոր լիմոնադները, որոնց պատրաստման եղանակը, ավաղ, գաղտնի է պահել։ 

 

Այս թաղերում կանգ առնելու լավագույն տարբերակը, թերևս, ibis Styles Tbilisi Center հյուրանոցն է, որը գտնվում է հրապարակին կից ամենաբանուկ և աշխույժ փողոցներից մեկում։ Հյուրանոցի 5-րդ հարկում գործող Rum Roof Kitchen Bar ռեստորանում կարելի է փորձել և՛ կարիբյան, և՛ վրացական ուտեստներ՝ միաժամանակ զմայլվելով կենտրոնի վրա բացվող չքնաղ տեսարանով։ 

 

 

 

Հուշանվերներ գնեք

Ցանկացած քաղաքի մասին մի քիչ ավելին կարելի է իմանալ տեղական հնությունների շուկայից (այն, ինչ երևանում շատ պայմանականորեն կոչվում է «Վերնիսաժ»)։ Թբիլիսիում քիչ չեն անտիկվար իրերի մասնագիտացած կրպակները, բայց ամենահետաքրքիրը, իհարկե, Չոր կամրջի վրա տեղակայված շուկան է։ Այստեղ հարյուրավոր մարդիկ առաջարկում են ամենատարբեր տեսակի հնություններ՝ վինիլային պնակներից ու հին խորհրդային հուշանվերներից մինչև արվեստի գործեր, բացիկներ ու նամականիշներ։ Նույնիսկ եթե ոչինչ չառնեք, այդ ամենի միջով շրջելն ինքնին հետաքրքիր փորձառություն է։ 

 

Գնացեք Fabrika 

Ժամանակակից Թբիլիսին ամենից վառ բնութագրող վայրը Fabrika արտ-տարածքն է։ Նախկին կարի ֆաբրիկայի տարածքում ստեղծված այս վայրում կարելի է զմայլվել սթրիտ-արտի նորագույն նմուշներով, քանի որ այստեղ պարբերաբար անցկացվում են գրաֆիտիի մրցույթներ, ներսում կարելի է հովանալ ու կոկտեյլ խմել, տեղի հոսթելում ապրողներն էլ հնարավորություն ունեն օգտվելու քո-վորքինգ տարածքից, իսկ գնալուց ուսումնասիրեք տեղական բրենդերի խանութները։ Թբիլիսի մեկնելուց առաջ նաև ստուգեք, թե ինչ հանրային միջոցառումներ են անցկացվում` ցուցահանդեսները, դասախոսություններն ու համերգներն այստեղ սովորական երևույթ են։ 

 

 

Վայելեք կանաչ Թբիլիսին

Թբիլիսին իրապես կանաչ քաղաք է։ Այս առումով պարտադիր այցելության վայր է, իհարկե, հռչակավոր Բուսաբանական այգին, որը գտնվում է քաղաքի ամենակենտրոնում։ Այն հիմնադրվել է դեռ 1845 թվականին։ Այստեղ ներկայացված է վրացական և համաշխարհային ֆլորայի շուրջ երեք հազար տեսակ։ Թափառել կարելի է ժամերով, հիանալ գեղատեսիլ բուսատեսակներով, վայլելել զովն ու զմայլվել 42 մետրանոց ջրվեժով։ Եթե ժամանակ չեք գտնում հատուկ սրա համար, ապա ամեն դեպքում պտտվեք քաղաքի այլ կողմերում գտնվող փոքր այգիներով։ Դրանք էլ քիչ չեն, որոշները նույնպես ունեն տասնամյակների պատմություն, օրինակ՝ Թբիլիսիի ազգային պատկերասրահի (այստեղ մշտապես ցուցադրվում են Փիրոսմանիի մոգական կտավները) հենց հետևում գտնվող զբոսայգին, որտեղ կարելի է մի ամբողջ պիկնիկ կազմակերպել, կամ պարզապես նստելի ստվերի տակ ու հանգստանալ։ 

 

Մի մոռացեք մշակույթը

Եթե քիչ ժամանակ ունեք, բայց կուզեք որևէ մշակութային հուշ տանել ձեզ հետ, ապա կա երկու կարևորագույն վայր, որոնք չի կարելի բաց թողնել․ վերոնշյալ Ազգային պատկերասրահը (տեղացիներն ավելի հաճախ այն անվանում են Երկնագույն պատկերասրահ)․ 19-րդ դարավերջում հիմնադրված այս կառույցում այսօր կարելի է տեսնել Նիկո Փիրոսմանիի և երկու այլ նշանավոր վրացի գեղանկարիչների՝ Դավիդ Կակաբաձեի և Լադո Գուդիաշվիլիի աշխատանքները։ Մյուս կարևոր տեղը Ռեզո Գաբրիաձեի տիկնիկային թատրոնն է։ Նախ՝ անկախ ամեն ինչից պետք է գալ ու հիանալ հեքիաթային շենքով, որը նախագծել է ինքը՝ Գաբրիաձեն։ Օրը երկու անգամ թատրոնի ժամ-աշտարակը փոքրիկ մեխանիկական ներկայացում է կազմակերպում անցորդների համար։ Բայց կարևորը, իհարկե, հենց ներկայացումներն են․ չնայած, որ դրանք վրացերեն են, Գաբրիաձեի տիկնիկներն ու պատմություններն այնքան տպավորիչ ու մոգական են, որ կլանում են դիտողին անկախ նրա՝ լեզվի իմացությունից։ 

 

Լուսանկարը՝ gabriadze.com

 

Իհարկե, չեն ձանձրանա նաև երաժշտական ու ակումբային կյանքի սիրահարները։ Թբիլիսիում պարբերաբար անցկացվում են տարբեր ժանրերի փառատոներ, իսկ Bassiani ակումբը համարվում է էլեկտրոնային երաժշտության լավագույն վայրերից մեկն Արևելյան Եվրոպայում։ 

 

Կանգ առեք ibis հյուրանոցներում

Ցանկացած ճամփորդության ժամանակ կարևոր է, թե որտեղ եք կանգ առնում։ Հյուրանոցը ոչ միայն գիշերակացի վայր է, այլև միջնորդ և օրվա լավ սկզբի ոգեշնչող։ ibis Styles Tbilisi Center, ibis budget Tbilisi Center և ibis Tbilisi Stadium հյուրանոցները հենց այդպիսի վայրեր են։ Դրանք առանձնանում են վառ, բացառիկ կոնցեպտներով, հաճելի գներով և ընկերասեր միջավայրով։ Սրանցից յուրաքանչյուրը կարող է դառնալ հրաշալի սկիզբ՝ թբիլիսյան զբոսանքների համար։ 

 

ibis Styles Tbilisi Center-ն առանձնանում է բացառիկ, չկրկվնող դիզայնով։ Այս դեպքում ներքին ձևավորումը ոգեշնչված է «Գառներ և լեռներ» թեմայից, որն արտացոլում է վրացական ավանդական արհեստն ու հյուրընկալությունը։ Այս մոտիվները նկատելի են նաև բոլոր՝ Standard, Premium, Superior և Family Room դասի համարներում։ Այս հյուրանոցն իդեալական է ընտանիքով ճամփորդողների համար։ 

 

 

ibis budget Tbilisi Center-ը հատկապես հարմար կլինի ակտիվ ճամփորդների համար, որոնց համար կարևոր է հյուրանոցի աշխարհագրական դիրքը (Առաջին հանրապետության հրապարակի և Վերե զբոսայգու հարևանությամբ), գիշերակացի հարմարավետ պայմաններն ու հյուրընկալ սերվիսը։ Ինչպես երևում է անվանումից, այս հյուրանոցը նաև առաջարկում է ամենամատչելի գները։ Բացի այդ, այստեղ նաև մեծ ուշադրություն են դարձնում մարզական զբաղումնքներին․ նախասրահում, օրինակ, կարելի է գտնել ազատ օգտագործամ մարզական գործիքներ կամ էլ սեղանի թենիս խաղալ։ 

 

 

ibis Tbilisi Stadium-ը գտնվում է «Դինամո» մարզադաշտի հարևանությամբ, մոտ են նաև Մուշտաիդի զբոսայգին ու մետրոյի երկու կայարաններ։ Հյուրանոցն ունի հարմարավետ ու մեծ նախասրահ, որտեղ կարելի է հանգիստ աշխատել, իսկ նախաճաշերը հասանելի են առավոտվա 4-ից։ Ընթրիքի համար շեֆ-խոհարարից կարելի է պատվիրել եվրոպական և վրացական խոհանոցի ուտեստներ, ինչպես նաև հեղինակային կոկտեյլներ։ Հյուրանոցում նաև հաճախ տեղի են ունենում երաժշտական միջոցառումներ ու երեկույթներ՝ տաղանդավոր վրացի երաժիշտների մասնակցությամբ։ Իրադարձությունների ցանկին կարելի է ծանոթանալ հյուրանոցի ինստագրամում։