Կասկադ․ կյանքի կկոչվի Դեյվիդ Հոթսոնի նախագիծը
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի ֆեյսբուքյան էջում հայտարարվել է այն մասին, որ կվերսկսվեն Կասկադի վերնամասի կառուցապատման աշխատանքները։ Կօգտագործվեն նյույորքցի ճարտարապետ Դեյվիդ Հոթսոնի՝ «Գաֆէսճեան» թանգարանի համար նախագիծը։
Նկարները՝ Դեյիդ Հոթսոնի պաշտոնական կայքից
Երբ 2000-ականների երկրորդ կեսում Ջերարդ Գաֆէսճեանի միջոցներով սկսվեց Կասկադի վերակառուցումը, հայտարարվեց համալիրի վերնամասի ավարտի ճարտարապետական մրցույթ։ Եզրափակիչ հասած երեք նախագծերից ոչ մեկը, սակայն, Գաֆէսճեանին դուր չեկան և դրանց փոխարեն մեկ այլ տարբերակ առաջարկեց մրցույթի ղեկավար, ամերիկացի Դևիդ Հոթսոնը։ Ինչպես նշվում էր նախագծի նկարագրության մեջ, «նոր կառույցը կներառեր այցելուներին նորանկախ հանրապետության հին ու ժամանակակից մշակութային կոնտեքստի հետ անձնական երկխոսության մեջ»:
Նախագծի իրագործման աշխատանքները նույնիսկ սկսվեցին (արդեն ժագնոտած, բայց մինչ օրս կանգուն արմատուրաները՝ վկա), սակայն բյուջեի կտրուկ աճի (30-ից մինչև 100 միլիոն ԱՄՆ դոլար) և վրա հասած համաշխարհային ճգնաժամի պատժառով շինարարությունը կանգ առավ։
Այժմ, ըստ Ավինյանի ֆեյսբուքյան գրառման, քաղաքապետարանը՝ Հոթսոնի և ավելի քան հիսուն ճարտարապետներից ու ճարտարագետներից կազմված թիմի հիմնական անդամների հետ քննարկում է այն տարբերակները, թե վերջնական ինչ տեսք կունենա «Կասկադ» համալիրը: Մասնավորապես, մասնագիտական թիմն այժմ պատրաստ է թարմացնել թանգարանի նախագիծը՝ հարմարեցնելով այն ժամանակակից պահանջներին ու կենտրոնացնել ուժերը՝ շինարարությունը վերսկսելու համար: