Կասկադի ավարտի երկու տարբերակ
Ճարտարապետություն

Կասկադի ավարտի երկու տարբերակ

Ակտիվ քաղաքացի հարթակում ընթանում է Կասկադի վերնամասի նախագծի քվեարկությունը։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է ընտրության երկու հնարավորություն։

Աղբյուր՝ Ակտիվ քաղաքացի

 

Քվեարկությունը՝ այստեղ

#Ճարտարապետություն

Տարբերակ 1․ David Hotson Associates Architects

Ներկայիս Կասկադ համալիրի նախագծի գաղափարի հիմքում ընկած է քարի, ջրի և կանաչի համադրումը, ինչը պահպանվել է ներկայացվող ժամանակակից արվեստի թանգարանի հայեցակարգում։

 

Թանգարանի բացօթյա հարթակները հնարավորություն են ստեղծելու ունենալ դիտակետեր, որտեղից բացվելու են տեսարաններ դեպի Երևան քաղաքը, Արարատ լեռը, Մայր Հայաստանի արձանը և Հոկտեմբերյան հեղափոխության 50-ամյակի հուշարձանը։ 

 

 

 

Թանգարանի նախագծում ներառված են նաև ռեստորաններ, արվեստի, երաժշտության և կինոյի նոր մշակութային վայրեր, բացօթյա դահլիճներ և շատ այլ հանրային տարածքներ։ 

 

Թանգարանի կենտրոնով անցնող աստիճաններով և շարժասանդուղքներով ճանապարհը կապվելու է Հայաստանի կարևոր խորհրդանիշներին՝ այցելուներին փոխհարաբերության մեջ դնելով շրջակա լանդշաֆտի խորհրդանշական տարրերի հետ՝ ներառելով Հայաստանի պատմությունը համալիրի փորձառության մեջ:

 

 


 

Տարբերակ 2․ Wilmotte and Associates Architects

«Նոր Կասկադ» նախագիծը, ներկայիս Կասկադի գագաթին վեր խոյացած, տեկտոնական սալերից կազմված, վերացական Կասկադ ձևավորող մի եզակի կառուցվածք է ներկայացնում: Հորիզոնական դիրքով կառուցված տեռասների շարքը, կարծես թե, Կասկադի վերևում հորիզոնական գծերի թեթև խաղ լինի՝ ընդգրկելով հարակից թաղամասերը և նոր ծավալներ ավելացնելով քաղաքային բնապատկերին:

 

Նախագծով նախատեսվում է համալիրի անմիջական շրջապատի անտառների լայնածավալ վերականգնում, որը կանաչ տարածքների ընդլայնման միջոցով կնպաստի էկոլոգիական կայունությանը: 

 

 

 

«Նոր Կասկադ» նախագիծը կազմված է հանրային անցումներից՝ լրացված տեռասներով,  սրճարաններով և ռեստորաններով, որոնք էլ ստեղծելու են աշխույժ մթնոլորտ: Կենտրոնական հատվածում նախատեսվում է 1000 նստելատեղով համերգային և երաժշտական սրահ: 

 

Այս նախագծի առանձնահատկություններից մեկը ժամանակակից արվեստի նոր կենտրոնն է՝ քաղաքին նայող իր ընդարձակ տեռասներով, որոնք լայն հնարավորություններ են բացում գեղարվեստական և մշակութային փոխանակման համար: 

 

 

Քվեարկությունը բաց է մինչև սեպտեմբերի 29-ը։

 


 

Ջիմ Թորոսյանի և հեղինակային խմբի նախագիծը

Իր հերթին, ճարտարապետ Ասլան Մխիթարյանն առաջարկում է ավարտին հասցնել Ջիմ Թորոսյանի ղեկավարած հեղիանակային թմի սկզբնական նախագիծը, որն անավարտ էր մնացել։ Նույն կարծիքի են նաև ոլորտի մի շարք ներկայացուցիչներ։ 

 

 

 

հավելյալ նյութեր