Կասյան-Գյուլբենկյան խաչմերուկ. այլընտրանք
Այլընտրանք

Կասյան-Գյուլբենկյան խաչմերուկ. այլընտրանք

TL Bureau-ն նորից կոնկրետ առաջարկներ է անում՝ Երևանն ավելի հարմարը դարձնելու համար։

Պատկերները՝ TL Bureau-ի ֆբ-էջից

#Ճարտարապետություն

TL Bureau ճարտարապետական արվեստանոցը հրապարակել է քաղաքային միջավայրի փոփոխության իր հերթական առաջարկը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Կասյան և Գյուլբենկյան փողոցների հատման մասում գտնվող հրապարակն է, որտեղ ժամանակին գտնվել է գյուղատնտեսական շուկան։ Արվեստանոցն առաջարկում է կատարել մի շարք փոփոխություններ, որոնցից, ըստ իրենց, կշահեն և՛ վարորդները  (քանի որ կունենան ավելի կանոնակարգված երթևեկության գոտիներ), և՛ հետիոտն (քանի որ անցումները կդառնան ավելի անվտանգ ու կարճ), և՛ մնացած բոլորը (քանի որ հսկայական ասֆալտե կտորը կվերածվի հանրային տարածքի):