Կինո «Ռոսիա» | ֆոտոհուշեր
Ինչպիսին էր կինո «Ռոսիան», երբ դեռ կինո էր (և ժամանցի վայր)։
Լուսանկարները՝ Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնը ֆբ-խմբից
Ստեղծագործական թիմը և ապագա կինոթատրոնը մանրակերտը, Արթուր Թարխանյանը աջից երրորդն է
Չնայած որ սկզբում ճարտարապետներ Ա. Թարխանյանի, Ս. Խաչիկյանի և Գ. Պողոսյանի՝ 1979թ. նախագծած այս կինոթատրոնը պետք է կոչվեր «Այրարատ», բացումից որոշ ժամանակ առաջ «կենտրոնից» հրահանգ ստացվեց, որ ավելի լավ կլինի, եթե Հայաստանի խոշորագույն կինոթատրոնն այլ ցուցանակի տակ ներկայանա հանրությանը:
Մեծ դահլիճը
Սրճարանը
«Ռոսիան» բացի երկու 1600 և 1000 տեղանոց ունիվերսալ պրոյեկցիայի մեծ սրահներից, ուներ նաև 275 տեղանոց կինոխրոնիկայի դահլիճ, պարային և ցուցահանդեսային սրահներ և սրճարան: 1990-ականներին կինոթատրոնը վերանվանվեց «Այրարատի», սակայն շուտով շենքը սկսեց ծառայել իբրև տոնավաճառ:
Թեյարանը